News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Экперт online ամսագիրը ներկայացրել է «ամենահաջողակ էթնիկ երաժիշտների» տասնյակը: «Էթնիկ երաժշտության կամ world music-ի բումն ամբողջ աշխարհում տեղի է ունեցել 1990-ականներին, ընդ որում, այդ ժանրի գլխավոր մատակարարը եղել է փլուզված Խորհրդային միությունը:

Առաջին տեղը զբաղեցրել է հայ դուդուկահար Ջիվան Գասպարյանը: «Վիրտուոզ կատարումը դուդուկով` ծիրանենուց պատրաստված ցիլինդրիկ փայտե ֆլեյտայով, որի դիապազոնն ընդամենը մեկ օկտավար է, բայց որը կարողանում է շատ մեղմ ու խուլ ձայն արձակել»,- գրում է պարբերականը:

Երկրորդ տեղում Տուվայի «Խուուն-խուուր-տու»-ն է, 3-րդում` ռուսաստանցի Սերգեյ Ստարոստինը, 4-րդում` Zdob şi Zdub (Մոլդովա), 5-րդում` Սեւարա Նազարխանը (Ուզբեկստան), 6-րդում` Զուլյա Քամալովան (Ուդմուտիա), 7-րդում` Նինո Կատամաձեն (Վրաստան), 8-րդում` «Տիլոբուրդո թռչունը (Ուդմուտիա), 9-րդում` Տամիլա Սագաիպովան (Չեչնիա) եւ 10-րդում` Այդամիր Մուգուն (Ադիգեա):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ