News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնությունից դիզելային վառելիքի բացակայության եւ Ֆրանսիայում վառելիքի ոլորտում առկա խափանումների պատճառով Եվրոպական մի շարք տարածաշրջաններ վառելիքի պակաս ունեն, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իսպանական Repsol նավթագազային ընկերության գործադիր տնօրեն Խոսե Իմասին։

Repsol-ի ղեկավարը հայտնել է, որ ռուսական դիզվառելիքի մատակարարումների դադարումը, ինչպես նաեւ Ֆրանսիայում վառելիքի արտադրության ոլորտում առկա խափանումները, Եվրոպայի որոշ մասերում վառելիքի պակասի են հանգեցրել, հայտնում է գործակալությունը։

«Եվրոպայի որոշ պետություններում սպառվում է միջին թորման նավթի սպառումը», - ասել է Իմասան՝ նկատի ունենալով դիզելային վառելիքը, կաթսայատան համար նախատեսվածվառելիքն ու ինքնաթիռի վառելիքը:

Ընկերության ղեկավարը նշել է, որ Ֆրանսիայում ընթացող վերջին գործադուլները, որոնք կաթվածահար են արել նավթավերամշակման գործարանների աշխատանքը, վնաս են հասցրել նաեւ եվրոպական վառելիքի մատակարարմանն ու խթանել հարակից ներմուծումը տարածաշրջան: Նա ընդգծել է, որ առաջիկա ամիսներին Եվրոպայում կարող է դիզվառելիքի գնաճ նկատվել։

Bloomberg-ը հիշեցնում է, որ Եվրոպան դիզվառելիքի, կաթսայտան համար նախատեսված վառելիքի եւ ավիացիոն կերոսինի ներկրող է։ Միաժամանակ դրանց պահանջարկը տարեվերջին մեծանում է, ինչը պայմանավորված է ձմռանը ջեռուցման անհրաժեշտությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ