Բելառուսը եւ ես՝ որպես նախագահ, կաջակցենք Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի համաձայնեցված որոշմանը։ Այս մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի բարձրացրած հարցերին՝ կապված հայ-ադրբեջանական սահմանի հետ։

«Եթե դուք միասնական կարծիքի հանգեք, ես առանց մտածելու կաջակցեմ այդ միասնական կարծիքին»,- վստահեցրել է Բելառուսի ղեկավարը։

Նա նաեւ անձնական դիրքորոշում է հայտնել շարունակվող հակամարտության վերաբերյալ. «Կներեք, եթե միգուցե ես դա այդպես չեմ տեսնում գործողությունների այս թատրոնից շատ կիլոմետրեր հեռվից, բայց սա իմ տպավորությունն է այն մասին, թե ինչ է տեղի ունենում այնտեղ՝ այդ սահմաններին: Ես արդեն մի անգամ ընկերական ասել եմ՝ տղերք, ինչի՞ համար եք կռվում։ Ինչի՞ համար եք կռվում այս երկու հազար մետր բարձրությամբ սարերում։ Երեք հարյուր մարդու եք զոհ տվել։ Երեք հարյուր մարդ է մահացել այնտեղ, որտեղ մարդիկ չեն ապրում։ Ուր նույնիսկ այծերը չեն գնում: Ինչո՞ւ եք կռվում, նստեք երկուսով եւ պայմանավորվեք։ Եվ թող Ռուսաստանը սրբացնի այդ պայմանագիրը»։

«Բայց չէ որ դուք չեք ուզում։ Հասկանում եք, այստեղ ինչ-որ խաղ կա։ Այս խաղը չի կարող գոյություն ունենալ: Քանի որ պատերազմի ու խաղաղության հարց է լուծվում»,- ամփոփել է բելառուսական պետության ղեկավարը։