News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պաշտոնապես ասում եմ, չկա վաշինգտոնյան նախագիծ, չկա արևմտյան նախագիծ, կա խաղաղության պայմանագրի ադրբեջանական նախագիծ, որը փոխանցվել է հայկական կողմին, որի վրա հայկական կողմը աշխատել է այս ընթացքում, աշխատանքները ավարտվել են, որի վերաբերյալ առաջիկա հանդիպմանը կլինի քննարկում։ Այս մասին նախօրեին Հանրային հեռուստատեսության՝ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը․

«Այն ինչ Գեղամ Մանուկյանը ԱԺ ամբիոնից պատռում էր, անգամ եթե ընդունենք, որ դա իրական է, դա հանդիպման ամփոփագիր է, պայմանագրի նախագիծ չէ։ Երբևէ Գեղամ Մանուկյանը ռիսկ կանի պատռել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։

Կա ռուսական նախագիծ։ Վարչապետն ասել է, որ սեպտեմբերին ներկայացվել է և հայկական կողմը համաձայնել է այդ առաջարկներին։ Ռուսական կողմը գիտի, որ դա ընդունելի է հայկական կողմի համար ու անընդունելի ադրբեջանական կողմի համար։ Հայկական կողմը հույս է հայտնում, որ Սոչիում ռուսական կողմը կպնդի և կհամոզի ադրբեջանական կողմին»,- նշել է Մարուքյանը։

Էդմոն Մարուքյանն ասել է, որ ՌԴ-ն առաջարկում է, որպեսզի ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը հետաձգվի։ Հայկական կողմը դրական է արձագանքել։ Իսկ Արևմուտքի բանավոր առաջարկները հետևյալն է, որ ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև ստեղծվի միջազգային մեխանիզմ և նրանց դիտարկման ներքո տեղի ունենա բանակցություններ՝ ԼՂ-ում ապրող հայերի իրավունքների, անվտանգության, ազատությունների հարցերի վերաբերյալ։ Ադրբեջանը համաձայն չէ ոչ առաջինին, ոչ երկրորդին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք ՀՀ-ին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Ադրբեջանցի պատգամավորը եւ քաղաքագետն ազդարարել է  Տավուշում «կոմանդոսների գործողության» հնարավորությունը
Ռասիմ Մուսաբեկովն ազդարարել է կոմանդոսների գործողության հնարավորությունը Տավուշում...
Ինչո՞ւ պետք է ՌԴ-ն պահի մեր սահմանները, մենք պետք է պահենք. Երբ ՀԱՊԿ-ը ստեղծվում էր, ես ասացի՝ մի մտեք. Ագո
Եթե քո սահմանը դու չես պահում, դու սուվերեն չես...
Ոչինչ էլ չեք պայմանավորվելու, պատերազմ է լինելու, պետք է պատրաստվել. Արկադի Կարապետյան (ԱԳՈ)
Իսկ ադրբեջանցին կանգնա՞ծ է իր լեգիտիմ ահմաններին...
Ինքը վախեցած է, գնում, տեղի բնակիչներին էլ պատերազմով վախեցնում է. Արկադի Կարապետյանը՝ Փաշինյանի մասին
Ադրբեջանն ընդհանրապես, պարզ չէ՝ որտեղ է ձեւավորվել, մանավանդ իրենք…
Ամենաշատ