News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 08
USD
403.43
EUR
434.7
RUB
4.35
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր: Այսմասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազության  հանրաին կապերի բաժնից:

Աննա Վարդապետյանը խորհրդակցություն է անցկացրել Կապան համայնքում գտնվող՝ Սյունիքի մարզի դատախազությունում, որին մասնակցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզի իրավապահ կառույցների ղեկավարները, մարզի դատախազն ու դատախազության դատախազները, ինչպես նաև Գորիսի կայազորի զինվորական դատախազը:

Ողջունելով ներկաներին՝ գլխավոր դատախազը նշել է, որ մարզային առաջին այցով Սյունիքում լինելը պատահական չէ: «Երկրի պաշտպանության կարևոր սահմաններից մեկն այստեղ է. այստեղից է սկսվում նաև քրեական քաղաքականության առաջնագիծը»,- նշել է գլխավոր դատախազը:

Աննա Վարդապետյանի խոսքով՝ մարզի Դատախազությունն այն առաջնային օղակն է, որի հետ առնչվում է քաղաքացին:

«Ես հավատում եմ, որ մեր քաղաքացին գալու է Դատախազություն՝ իր իրավունքների պաշտպանությունը ստանալու համար, գալու է, որովհետև հավատում է, որ այստեղ պատշաճ իրավական գնահատական կտրվի իր իրավունքը խախտողի արարքին»,- ընդգծել է գլխավոր դատախազ Վարդապետյանը և հավելել, որ այս համատեքստում կարևորում է քրեական վարույթների քննության ժամկետների պահպանումը, որովհետև քրեական գործերով ձգձգումները կործանիչ ազդեցություն են ունենում Հայաստանի տնտեսության և մարզի կյանքի որակի վրա:

Աննա Վարդապետյանը շեշտել է, որ իր ուղիղ ուշադրության կենտրոնում են լինելու նաև մինչդատական վարույթում ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթները և հանձնարարել է սահմանել ու Գլխավոր դատախազություն ներկայացնել այդ վարույթների քննության ժամանակացույցը:

«Ինձ հետաքրքիր չեն գործերի թվերը, ինձ հետաքրքիր է գործերի որակը»,- նշել է գլխավոր դատախազն ու այս համատեքստում կարևորել նաև զինվորական քրեական վարույթների քննության արդյունավետության բարձրացումը՝ շեշտելով, որ իր անմիջական ուշադրության կենտրոնում են զինվորական հանցագործություններն ու ոչ մարտական պայմաններում գրանցված մահերի քննությունները։

Անդրադառնալով մարզային իրավապահ բոլոր օղակների փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը՝ Աննա Վարդապետյանը վստահություն է հայտնել, որ և՛ մարդկային, և՛ մասնագիտական որակներն ու ամենակարևորը՝ հայրենասիրությունը, թույլ կտան մի կողմ դնել ներանձնային հնարավոր խոչընդոտները ու միմյանց հետ աշխատել հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքների ու պետական շահերի պաշտպանության:

Սյունիքի մարզպետը կարևորել է ՀՀ գլխավոր դատախազի՝ Սյունիքի մարզ կատարած այցն ու ոլորտային հրատապ խնդիրները լուծելու նպատակով ցուցաբերվող աջակցությունը: Ռոբերտ Ղուկասյանը նաև շնորհակալություն է հայտնել Դատախազությանը՝ արդյունավետ համագործակցության և մարզում կայունությունն ապահովելու հարցում ներդրած ջանքերի համար:

Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանն իր խոսքում ներկայացրել է կատարված աշխատանքն ու առկա խնդիրները:

Խորհրդակցության ընթացքում, ի թիվս այլ հարցերի, հանգամանալից անդրադարձ է կատարվել նաև ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթների խնդիրներին ու իրավապահ մարմինների միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերի մանրամասներին:

Քննարկված բոլոր ուղղություններով ՀՀ գլխավոր դատախազը տվել է հանձնարարականներ, սահմանել ժամկետներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ձեր իշխանության գալուց հետո, բանակում վիճակն ավելի վատ է՝ հենց մահվան դեպքերի առումով․ Իրավապաշտպանը՝ պատգամավորին
Չնայած բազմաթիվ հայտարարություններին, որ բարեփոխումներ են արվում, մենք...
Որ ընդեղ վեր են ընգել, աթոռ ունեն, ուրեմն պարտավոր են զինվորի հարցը լուծեն. զոհվածի մայրը՝ ՄԻՊ-ին
Եթե իրենք պաշտոնները ստանձնել են այսօր, վեր են ընկել այդ աթոռների վրա, ուրեմն պարտավոր են այդ հարցերին լուծում տալ…
Պետք է բացառել զորամասերում թմրամիջոցների օգտագործումը և իրացումը. Զինդատախազն այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն
Զինդատախազը հանդիպել է Զորամասի անձնակազմին, քննարկել Զինված ուժերում առկա խնդիրները, հանցածին երևույթների դեմ պայքարի ուղիները…
Մահացած զինծառայող Արմեն Խաչատրյանը Աբովյան քաղաքից էր
Նա ուներ իրենից մեծ եղբայր, ծնողներն ապրում են Ռուսաստանում...
Զինծառայող Շավարշ Ակինյանը, նախնական տվյալներով, հոսանքահարվել է և մահացել. ՔԿ
Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ...
Մահացած զինծառայող Արտյոմ Հայկազյանը Նորատուսից էր, ընտանիքի միակ որդին (ֆոտո)
Արտյոմը նախքան զորակոչվելը ընդունվել էր Գավառի պետական համալսարան․․․
Ամենաշատ