News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը «Հացահատիկային գործարքին»` Սեւաստոպոլում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

«Հաշվի առնելով հոկտեմբերի 29-ին Կիեւի ռեժիմի կողմից, բրիտանացի մասնագետների մասնակցությամբ, ահաբեկչական գործողությունը՝ Սեւծովյան նավատորմի նավերի եւ հացահատիկային միջանցքի անվտանգության ապահովման մեջ ներգրավված քաղաքացիական նավերի դեմ, ռուսական կողմը դադարեցնում է մասնակցությունը ուկրաինական նավահանգիստներից գյուղատնտեսական ապրանքների արտահանման մասին համաձայնագրերի իրականացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ Կիեւի ռեժիմը Սեւաստոպոլում ահաբեկչություն է իրականացրել Սեւծովյան նավատորմի նավերի եւ քաղաքացիական նավերի վրա՝ օգտագործելով ինը անօդաչու թռչող սարքեր եւ յոթ ինքնավար ծովային անօդաչու սարքեր։ Դրանք բոլորը ոչնչացվել են, հայտնում է ՏԱՍՍ-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ