News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը հոկտեմբերի 31-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ է խնդրել՝ Ուկրաինայի կողմից Սեւծովյան նավատորմի (ՍՆ) նավերի վրա հարձակման հետ կապված, որոնք զբաղվում են հացահատիկային միջանցքի անվտանգության ապահովմամբ։ Այս մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով, Ռուսաստանը նաեւ պաշտոնապես ծանուցել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին հացահատիկային գործարքի իրականացմանը իր մասնակցության դադարեցման մասին։

«Հոկտեմբերի 29-ին Ուկրաինայի հարձակման լույսի ներքո Սեւծովյան նավատորմի նավերի վրա, որոնք ներգրավված են այսպես կոչված «սեւծովյան նախաձեռնության» շրջանակներում ուկրաինական հացահատիկ մատակարարող նավերի անվտանգության ապահովման գործում, մշտական առաքելությունը տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որ Ռուսաստանը դադարեցնում է իր մասնակցությունը դրան, նշել է դիվանագետը իր Telegram-ալիքում։ «Բացի այդ, մենք խնդրել ենք այս թեմայով ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ երկուշաբթի՝ հոկտեմբերի 31-ին»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը ՄԱԿ-ում արգելափակել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների վերահսկման մեխանիզմը
Չինաստանը քվեարկության ժամանակ ձեռնպահ է մնացել, թեև որոշիչ է եղել Ռուսաստանի վետոն...
Լիբանանը բողոք կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ երկրի հարավում Իսրայելի հարվածների կապակցությամբ
Արտաքին գործերի նախարարությունը Նյու Յորքում ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ներկայացուցչություն է ներկայացրել բողոքի տեքստը…
ՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել
Որոշումը հրապարակվել է դատարանի կայքում՝ ի պատասխան Հարավային Աֆրիկայի հրատապ միջնորդության...
Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն
Բացի նրանից, որ Հայաստանը կանխարգելման առումով դասագրքային օրինակ է, ես նաև համոզված եմ, որ երկիրն ունի քաղաքակրթական ներուժ, ինչպես նաև դեռևս...
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում
ՄԱԿ-ի գործակալությունը նշել է, որ համաճարակը փոխել է դեռահասների պահվածքը միմյանց նկատմամբ...
Ամենաշատ