News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քվինսլենդի համալսարանի մասնագետները, որոնք ուսումնասիրում են Արեգակի վրա հսկա ռադիոակտիվ փոթորիկները, կարծիք են հայտնել, որ մարդիկ հաջորդ տասը տարում կկարողանան արեգակնային անոմալ ակտիվություն դիտարկել, որը չի լինում անգամ հազար տարին մեկ, հայտնում է BFM-ը։

Հետազոտողները ռադիոակտիվ ճառագայթման մթնոլորտային կոնցենտրացիայի մոտալուտ կտրուկ թռիչքն անվանել են Միյակեի երեւույթ՝ ի պատիվ ճապոնացի գիտնականի, որն առաջին անգամ հայտնաբերել է այն:

Փորձագետների կարծիքով՝ արեւային նման ակտիվությունը կարող է շարունակվել մինչեւ երկու տարի անընդմեջ, եւ վերջին տասը հազար տարիների ընթացքում այն մեր մոլորակի վրա իր հետքն է թողել ընդամենը վեց անգամ՝ մ.թ.ա. 7176 թ., մ.թ.ա. 5410 թ., մ.թ.ա. 5259 թ. մ.թ.ա. 774 թ․, ինչպես նաեւ մ․ թ․ 993 թ․։ Սա հաստատվել է մայրու բնի օղակներով:

Այս հազվագյուտ երեւույթի մանրամասները, որոնց մասին գրեթե ոչինչ հայտնի չէ, գիտնականները պատմել են Proceedings of the Royal Society A: Mathematical, Physical and Engineering Sciences ամսագրի գիտական հոդվածում, հայտնում է LiveScience-ը:

Գիտնականների կարծիքով՝ Արեգակի վրա նման երեւույթը կարող է 80 անգամ ավելի ուժեղ լինել սովորական արեգակնային փոթորիկներից։ Տիեզերքում ճառագայթման այս բռնկումների ազդեցությունը պետք է շատ մեծ լինի՝ հաշվի առնելով դրանց ուժն ու տեւողությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ