News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 28-30 Ստեփանակերտում անցկացվել է «Մե՛նք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության առաջին ռազմավարական նիստը, որին մասնակցել են տարբեր ոլորտներ ներկայացնող ավելի քան 60 մասնագետներ՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից։ Միջոցառումը նախաձեռնել էր հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանը՝ Արցախի կառավարության աջակցությամբ:

IDeA հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի նպատակն էր քննարկումների միջոցով ուրվագծել Արցախի համար ռազմավարական՝  անվտանգություն, ժողովրդագրություն, կրթություն, տնտեսություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն և ազգային ինքնության ոլորտների առաջնահերթ խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները:

Ռուբեն Վարդանյանը, շնորհակալություն հայտնելով հյուրերին՝ միջոցառմանը պատրաստակամորեն մասնակցելու համար, ընդգծել է, որ այսպիսի այցելությունները ևս աջակցություն են՝ ցույց տալու համար, որ արցախցիները միայնակ չեն։

«Երկու ամիս է՝ այստեղ եմ և, ամեն անգամ վերլուծելով իրավիճակը, հասկանում եմ, որ մարդիկ, որոնք այստեղ են ապրում, նույնպես հերոսներ են, որովհետև իրենց ամենօրյա կյանքով ապացուցում են, որ հայրենիքն իրենց համար կարևոր է, որ իրենք այստեղ են տեսնում իրենց ապագան: Այս հավաքին մասնակցելու խնդիրն է՝ ուրվագծել Արցախի զարգացման և անվտանգության ռազմավարությունը, մշակութային և տնտեսական այն միջավայրի պահպանումը, որտեղ արցախցիներն իրենց կզգան հաջողված, կտեսնեն իրենց և իրենց երեխաների երկարաժամկետ ապագան Արցախում»,- նշել է Ռուբեն Վարդանյանը։

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը վստահություն է հայտնել, որ ռազմավարական նիստի աշխատանքները կնպաստեն Արցախի համար կենսական խնդիրների լուծմանը։ «Այստեղ ներկայացված է բավական պատկառելի կազմ, այդ թվում՝ անձինք, որոնք առաջին անգամ են Արցախում։ Համոզված եմ՝ երկար ժամանակ աջակցել եք հայրենիքին, իսկ հիմա հնարավորություն է, որ այլ ձևաչափով, ավելի երկարաժամկետ, ավելի հետևողական կերպով համատեղ աշխատենք, հասկանանք՝ ինչպես կարող ենք բոլորիս ներուժն ի սպաս դնել մեր հայրենիքի փրկությանն ու հզորացմանը»,- նշել է Արտակ Բեգլարյանը։

Եռօրյա քննարկումների արդյունքները, հնչեցված գաղափարները կամփոփվեն, կձևավորվեն առաջարկներ՝ դրանք ուսումնասիրելու և հետագայում գործնական ծրագրերի վերածելու համար:

«Մենք նախատեսում ենք շատ կարճ ժամանակում նշանակալի փոփոխություններ կատարել Արցախում։ Այս նիստում քննարկեցինք նախագծեր եւ գաղափարներ, որոնք հնարավոր է իրականացնել կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում։ Առնվազն 3-6 ամսվա ընթացքում պետք է սկսենք աշխատանքները եւ շոշափելի արդյունք ցույց տանք։ Մենք լսեցինք կարծիքներ, առաջարկներ, նաև պատկերացում, թե նախագծերի իրականացման գործում ով եւ ինչ ձեւաչափով կարող է մասնակցություն ունենալ ՝ խորհրդատվությունից մինչեւ ներդրումներ Արցախում»,- ասել է «Մե՛նք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Օնիկ Ազնաուրյանը։

Մինչ աշխատանքների մեկնարկը՝ «Մե՛նք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության առաջին ռազմավարական նիստի մասնակիցներն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր-պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հայրենիքի համար զոհած հերոսների հիշատակին: Աշխատանքների ավարտին հյուրերն այցելել են նաև Գանձասար, ծանոթացել Արցախի պատմամշակութային ժառանգությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ