News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 21
USD
388.48
EUR
415.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ 20 պատգամավոր առաջարկել է ընդունել բանաձեւ «Ադրբեջանում քաղբանտարկյալների թվի աճի» մասին։ Այս մասին տեղեկացրել է Turan-ը։

«Լրագրողների, իրավապաշտպանների եւ ընդդիմադիրների աճող հետապնդումներն Ադրբեջանում, քաղբանտարկյալների թվի ավելացումը տագնապ են առաջացնում»,- նշվել է 13 երկրների 20 պատգամավորների ստորագրած փաստաթղթում։ Նախաձեռնողը Իտալիայից պատգամավոր Մաուրիցիո Բուկարելան է։ Փաստաթղթում նշվել է լրագրող Ավազ Զեյնալլիի եւ իրավապաշտպան-փաստաբան Էլչին Սադիգովի ձերբակալության մասին։ Իշխանություններն անտեսել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի կոչը՝ անհապաղ ազատ արձակել Զեյնալլիին եւ Սադիգովին։ 2022թ. կեսերին բլոգեր Աբիդ Գաֆարովը բանտ էր նետվել զրպարտության շինծու մեղադրանքով։ Նույն մեղադրանքով երեք քրեական գործ է հարուցվել ընդդիմադիր գործիչ Ալի Ալիեւի դեմ։ 2022թ. մայիսին շինծու մեղադրանքով ձերբակալվել էր բլոգեր Ռաշադ Ռամազանովը։ «Խորհդարանական վեհաժողովը պետք է ուշադիր դիտարկի եւ ուսումնասիրի Ադրբեջանում գոյություն ունեցող քաղաքական բանտարկյալների գործերը»,- նշվել է փաստաթղթում։

Բանաձեւի հեղինակները կարծում են, որ վեհաժողովը պետք է Ադրբեջանի կառավարությանը կոչ անի հետեւել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային եւ ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին։ Թե երբ բանաձեւի նախագիծը կքննարկվի ԵԽԽՎ-ում՝ հայտնի չէ»,- տեղեկացրել է ԶԼՄ-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանաչ հանրային կառավարումը պետք է դառնա արժեքավոր միջավայրի հոմանիշ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ հանձնաժողովի նիստում
Համաժողովը, ի թիվս այլոց, կներկայացնի անդամ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների լավ փորձը, կքննարկի տեղական, տարածաշրջանային...
Գլխավոր դատախազի տեղակալ Մանասյանը ԵԽ գործընկերների հետ քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարները
Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը փետրվարի 20-ին ընդունել է ԵԽ համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին, ծրագրի...
ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ հանդիպմանը քննարկվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Անդրադարձ է կատարվել Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների Գործողությունների ծրագրին…
Որքա՞ն անդամավճար է Հայաստանը վճարել ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին եւ ԵԽ-ին
2003 թվականից մինչեւ 2022 թվականը․․․
Տղամարդիկ պետք է աջակցեն մեզ առանց բռնության հասարակություն ունենալու հարցում. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ում
ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում…
Մենք պետք է կոտրենք պախարակելի փոխզիջումների եւ երկակի ստանդարտների այս շղթան. Արմեն Գեւորգյանը` ԵԽԽՎ-ում
Այսօր շատ երկրներ կանգնած են ժողովրդավարության եւ անվտանգության միջեւ դժվարին ընտրության առաջ: Նման իրավիճակում նկատելի է, որ մեր քաղաքացիները…
Ամենաշատ