News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շվեդ էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության COP27 համաժողովը բնության մասին կեղծ հոգածության, ստի եւ խարդախության վայր է անվանել: Շրջակա միջավայրի պաշտպանն ինքը հրաժարվել է մասնակցել գագաթաժողովին, հայտնում է Reuters-ը։

Թունբերգը նաեւ նշել է, որ Եգիպտոսի իշխանությունները ճնշում են խոսքի ազատությունը եւ խախտում մարդու մյուս իրավունքները։ «Քաղաքացիական հասարակության համար տարածքը չափազանց սահմանափակ կլինի։ Ակտիվիստների համար դժվար կլինի հասնել իրենց ձայնը լսելի դարձնելու իրավունքին»,- ասել է բնապահպանը։

Բանն այն է, որ Եգիպտոսի իշխանությունները փաստացի արգելել են երկրի տարածքում հանրային ցույցերը, իսկ էկոակտիվիստների համար հավատարմագրերի եւ անցագրերի տրամադրման սահմանափակումներ եղել են նաեւ ՄԱԿ-ի կլիմայական նախկին կոնֆերանսների ժամանակ:

Բացի այդ, Թունբերգը մեկնաբանել է բրիտանական Just Stop Oil իրավապաշտպան շարժման անդամների վերջին բողոքի ակցիաները, որոնք Լոնդոնի ազգային պատկերասրահում ապուր են լցրել Վինսենթ վան Գոգի «Արեւածաղիկներ» կտավի վրա: Ակտիվիստը նշել է, որ մոլորակի ճակատագրով մտահոգված մարդիկ ստիպված են բողոքի նոր մեթոդներ փնտրել, քանի որ տեսնում են, որ մյուս միջոցներն արդեն չեն գործում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը ՄԱԿ-ում արգելափակել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների վերահսկման մեխանիզմը
Չինաստանը քվեարկության ժամանակ ձեռնպահ է մնացել, թեև որոշիչ է եղել Ռուսաստանի վետոն...
Լիբանանը բողոք կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ երկրի հարավում Իսրայելի հարվածների կապակցությամբ
Արտաքին գործերի նախարարությունը Նյու Յորքում ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ներկայացուցչություն է ներկայացրել բողոքի տեքստը…
ՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել
Որոշումը հրապարակվել է դատարանի կայքում՝ ի պատասխան Հարավային Աֆրիկայի հրատապ միջնորդության...
Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն
Բացի նրանից, որ Հայաստանը կանխարգելման առումով դասագրքային օրինակ է, ես նաև համոզված եմ, որ երկիրն ունի քաղաքակրթական ներուժ, ինչպես նաև դեռևս...
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում
ՄԱԿ-ի գործակալությունը նշել է, որ համաճարակը փոխել է դեռահասների պահվածքը միմյանց նկատմամբ...
Ամենաշատ