News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Եվրոգոտու 19 երկրներում գնաճը նոր ռեկորդի է հասել։ Տնտեսական աճը նաեւ դանդաղել է այն բանի նախաշեմին, ինչը տնտեսագետները մոտալուտ ռեցեսիա են համարում, հաղորդում է AP-ն:

Հոկտեմբերին տարեկան գնաճը հասել է 10,7 տոկոսի, հայտնում է Եվրամիության վիճակագրական գործակալությունը՝ Եվրոստատը։ Սա սեպտեմբերի 9,9 տոկոսից բարձր է եւ ամենաբարձր ցուցանիշն է եվրոգոտու 1997 թվականի վիճակագրության սկզբից:

Բնական գազի գները կտրուկ աճել են ուկրաինական պատերազմից հետո, քանի որ Ռուսաստանը գազամուղով մատակարարումները հասցրել է նվազագույնի: Եվրոպան ստիպված է եղել դիմել հեղուկ գազի թանկարժեք մատակարարումների, որը նավերով առաքվում է ԱՄՆ-ից եւ Կատարից։

Թեեւ հեղուկ գազով հնարավոր է եղել ձմռան համար լցնել եվրոպական պահեստները, բարձր գները ոչ շահավետ են դարձրել որոշ արդյունաբերական ապրանքների, օրինակ՝ պողպատի կամ պարարտանյութերի արտադրությունը: Գնողունակությունը նվազել է, քանի որ ավելի շատ եկամուտներ են ծախսվում վառելիքի եւ կոմունալ վճարումների վրա, իսկ հիմնական ապրանքները, ինչպիսին է սնունդը, թանկանում է:

Կարճաժամկետ գնումների համար բնական գազի գները վերջին շրջանում նվազել են, սակայն առաջիկա ամիսներին շուկաներում բարձր կմնան, ինչը վկայում է, որ թանկ էներգիան կարող է մշտական արգելակում լինել տնտեսության համար: Անցյալ շաբաթ Եվրոպական կենտրոնական բանկի մասնագիտական կանխատեսումների հետազոտությունը ցույց է տվել, որ գնաճային սպասումները հաջորդ տարի աճել են մինչեւ 5,8 տոկոս՝ 3,6 տոկոսից:

Եվրոստատի տվյալները ցույց են տվել, որ սննդամթերքի, ալկոհոլի եւ ծխախոտի գներն աճել են 13,1 տոկոսով, մինչդեռ էներգակիրների գներն աճել են աստղաբաշխական 41,9 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ։

Գնաճի տեմպերը տարբեր երկրներում շատ տարբեր են՝ Ֆրանսիայում 7,1 տոկոսից մինչեւ Նիդեռլանդներում 16,8 տոկոս, մինչդեռ ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են բալթյան երեք երկրներում՝ Էստոնիայում՝ 22,4 տոկոս, Լատվիայում՝ 21,8 տոկոս եւ Լիտվայում՝ 22 տոկոս:

Հուլիս-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում տնտեսությունն աճել է 0,2 տոկոսով, երկրորդ եռամսյակում նվազելով 0,8 տոկոսով։ Տնտեսագետներն ասում են, որ հիմնական պատճառը բարձր գներն են, եւ շատերը կանխատեսում են, որ այս տարվա վերջին ամիսներին եւ հաջորդ տարվա առաջին կիսամյակում տնտեսությունը կկրճատվի:

Համախառն ներքին արդյունքի աճն ավելի բարձր է, քան սպասվում էր՝ շնորհիվ կառավարության լայնածավալ աջակցության, որը մեղմացրել է գնաճից տնային տնտեսությունների եկամուտներին, ինչպես նաեւ չբացահայտված խնայողություններին հասցված հարվածը, ասել է գլխավոր տնտեսագետ Յորգ Ցոյները: «Սակայն տոնելու առիթ չկա,- նշել է նա,- ՀՆԱ-ի ցուցանիշները բազմաթիվ այլ ցուցանիշների հետ միասին ցույց են տալիս, որ ամառվա ընթացքում տնտեսությունն ակնհայտորեն կորցրել է թափը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը
Ուրախ ենք ողջունել կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկիին…
ՀՀ-ի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Հռիփսիմե Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում
Վերոհիշյալն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի և մեր տարածաշրջանի համար, հատկապես այս շրջանում, երբ Հայաստանի և Ադրբեջանի...
Եվրահանձնաժողովի ղեկավարը խնդրում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին վերջապես օգնել Ուկրաինային
Այժմ ես շատ հստակ կոչ եմ անում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին հավաքվել և վերջապես․․․
Կանադայից առաջին փորձագետն է միացել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Ուրախ ենք ողջունել կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկուն ԵՄ...
Հույս ունեմ՝ Եվրոպան ապագայում ՀՀ-ն կդիտարկի որպես եվրոպական քաղաքակրթության մի մաս․ Շվեդիայի պատգամավոր
Նա հայտարարել է, որ այս տարվա փետրվարին Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմին ուղղված նամակում առաջարկել...
Ամենաշատ