News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կենսաբանները պարզել են, թե ինչու են ութոտնուկներն ավելի լավ տեսնում, քան ողնաշարավորները, հաղորդում է Current Biology-ը:

Ավանդաբար, ողնաշարավորները համարվում են ամենազարգացած եւ էվոլյուցիոն առումով «առաջադեմ» արարածները, բայց շատ առումներով, ինչպիսիք են խելամտությունն ու ճարպկությունը, ութոտնուկներն ու թանաքաձուկը չեն զիջում նրանց: Նրանք ունեն բարդ ուղեղ եւ նյարդային համակարգ, իսկ գլխոտանիների շոշափուկներն ունեն սեփական նյարդային համակարգը։

Վերլուծությունը ցույց է տվել, որ ութոտնուկների ուղեղի օպտիկական մասում կան նյարդային բջիջների վեց մեծ ենթադասեր, որոնք արտադրում են տարբեր քիմիական ազդանշաններ եւ նկատելիորեն տարբերվում են միմյանցից ձեւով, կառուցվածքով եւ ակտիվության մակարդակով: Այս բջիջների միջեւ փոխազդեցության բնույթը, ինչպես նաեւ նրանց միջեւ կապերի կառուցվածքը, պարզվել է, բացարձակապես տարբերվում են մարդկանց եւ այլ կաթնասունների գլխուղեղի կեղեւի տեսողական շրջաններից:

Բացի դրանից, գիտնականները պարզել են, որ ութոտնուկի ուղեղի տեսողական հատվածի նյարդային բջիջների մոտ մեկ երրորդը հասուն չէ: Սա վկայում է այն մասին, որ գլխոտանիների նյարդային համակարգի այս շրջանի կառուցվածքը անընդհատ փոխվում է եւ դառնում ավելի բարդ՝ նեյրոնների հասունացմանը եւ աճին զուգընթաց:

Հետագայում հետազոտողները ցանկանում են փորձել անջատել կամ հարկադրաբար ակտիվացնել որոշ գեներ ու հետեւել, թե ինչպես են այդ գործոններն ազդում փափկամարմինների տեսողության եւ վարքի վրա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ