News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
403.1
EUR
434.94
RUB
4.35
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է պահեստազորային շարքային զինծառայողի կողմից ծառայակցի սպանության և իր առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պահեստազորային զինծառայող շարքայինին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասով և 528-րդ հոդվածի (Առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն) 1-ին մասով, և որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ կիրառվել է կալանավորումը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022 թ․ հոկտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պահեստազորային զինծառայող շարքայինը վիճաբանել էր համածառայակից պահեստային զինծառայող Միսակ Պետրոսյանի հետ, որի ընթացքում ինքնաձիգից կրակահերթ էր արձակել և վերջինիս գլխի շրջանում պատճառել մահացու հրազենային վնասվածք, որից հետո կրակել էր նաև իր ոտքին` պատճառելով հրազենային վիրավորում:

Նախաքննությունը շարունակվում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ձեր իշխանության գալուց հետո, բանակում վիճակն ավելի վատ է՝ հենց մահվան դեպքերի առումով․ Իրավապաշտպանը՝ պատգամավորին
Չնայած բազմաթիվ հայտարարություններին, որ բարեփոխումներ են արվում, մենք...
Որ ընդեղ վեր են ընգել, աթոռ ունեն, ուրեմն պարտավոր են զինվորի հարցը լուծեն. զոհվածի մայրը՝ ՄԻՊ-ին
Եթե իրենք պաշտոնները ստանձնել են այսօր, վեր են ընկել այդ աթոռների վրա, ուրեմն պարտավոր են այդ հարցերին լուծում տալ…
Պետք է բացառել զորամասերում թմրամիջոցների օգտագործումը և իրացումը. Զինդատախազն այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն
Զինդատախազը հանդիպել է Զորամասի անձնակազմին, քննարկել Զինված ուժերում առկա խնդիրները, հանցածին երևույթների դեմ պայքարի ուղիները…
Մահացած զինծառայող Արմեն Խաչատրյանը Աբովյան քաղաքից էր
Նա ուներ իրենից մեծ եղբայր, ծնողներն ապրում են Ռուսաստանում...
Զինծառայող Շավարշ Ակինյանը, նախնական տվյալներով, հոսանքահարվել է և մահացել. ՔԿ
Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ...
Մահացած զինծառայող Արտյոմ Հայկազյանը Նորատուսից էր, ընտանիքի միակ որդին (ֆոտո)
Արտյոմը նախքան զորակոչվելը ընդունվել էր Գավառի պետական համալսարան․․․
Ամենաշատ