News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին Վրաստան կայցելի հայտնի դերասան Ջոն Մալկովիչը, հայտնում է վրացական Tribuna.ge գործակալությունը:

Ըստ գործակալության, Մալկովիչը կմասնակցի «Մարդասպանի ինքնախոստովանությունը» սատանայական կատակերգությունում, որը Թբիլիսիում միջազգային թատերական փառատոնի շրջանակներում տեղի կունենա Սեպտեմբերի 14-ին:

Ներկայացումը հիմնված կլինի հայտնի գրող եւ լրագրող Ջեք  Ունտերվեգերի կյանքի իրական դրվագների վրա, ով մարդասպան լինելով հանդերձ եղել է նաեւ կանանց սրտակեր: Հայտնի է, որ Ջեք Ունտերվեգերին (ով ինքնասպան է եղել)  մեղադրում էին անբարո կանանց սպանության մեջ:

Նշենք, որ Ջոն Մալկովիչը նկարահանվել է մոտ 65 ֆիլմերում: Նա առաջին անգամ էկրաններին հայտնվել է «Տեղը սրտում»  ֆիլմում, որտեղ խաղացել է կույր կենվորի դերը: Մալկովիչը հոլիվուդյան ամենահմայիչ դերասաններից մեկն է, ով նույնպես բեմադրում է տարբեր ներկայացումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ