News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արդեն քաղաքական եւ տնտեսական ճգնաժամի մեջ ներքաշված Լիբանանն այժմ նաեւ առանց նախագահի է մնացել Մայքլ Աունի լիազորությունների ավարտից հետո, հայտնում է AFP-ն։

Աունի վեցամյա ժամկետը, որը կիրակի օրն է ավարտվել, ուղեկցվել է զանգվածային ցույցերով, տնտեսական ցավալի անկմամբ եւ 2020 թվականի օգոստոսի պայթյունով, որի հետեւանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել եւ ավերվել են Բեյրութի թաղամասերը:

Այսօր, ժամանակավոր կառավարության գլխավորությամբ, Լիբանանը չի կարողանում կատարել բարեփոխումներ, որոնք անհրաժեշտ են միջազգային վարկատուներից միլիարդավոր դոլարներին հասանելիություն ստանալու համար՝ 2019 թվականի վերջից ազատ անկման մեջ գտնվող տնտեսությունը փրկելու նպատակով:

Աունը նախագահական նստավայրը լքել է կիրակի օրը՝ իր պաշտոնավարման ավարտից մեկ օր առաջ։ Խորհրդարանը անցած ամսից քվեարկության չորս փուլ է անցկացրել, եւ ոչ մի թեկնածու բավարար աջակցություն չի ստացել Աունին փոխարինելու համար:

Առանց խորհրդարանում գերիշխող կուսակցության, այնպիսի որոշումներ, ինչպիսիք են նախագահ ընտրելը, վարչապետ նշանակելը կամ կառավարություն ձեւավորելը, կարող են քաղաքական սակարկությունների ամիսներ կամ նույնիսկ տարիներ տեւել, երբեմն նույնիսկ բռնության հանգեցնել:

Նախագահի լիազորություններն անցնում են Նախարարների խորհրդին, եթե նա պաշտոնից հեռանում է առանց իրավահաջորդի։

Աունը կիրակի օրը հրամանագիր է ստորագրել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նաջիբ Միքաթիի կառավարության հրաժարականը պաշտոնականացնելու մասին։ Այս քայլը խորացնում է իշխանության համար ամիսներ տեւած պայքարը, որը կաթվածահար է արել կառավարությունը:

Միքաթին հայտարարել է, որ իր կառավարությունը կշարունակի իր աշխատանքը որպես ժամանակավոր կատարող, ինչպես սովորաբար լինում է, սակայն այս կաբինետը կհավաքվի միայն «անհետաձգելի հարցերի» քննարկման համար:

Փորձագետները հայտարարել են, որ սա Աունի եւ վարչապետի միջեւ շարունակվող քաղաքական պայքարի մի մասն է:

Նախարարների կաբինետը՝ պաշտոնակատարի դերում չի կարող կարեւոր այնպիսի որոշումներ կայացնել, որոնք կարող են ազդել երկրի ճակատագրի վրա։

«Սա շատ է ազդում կառավարության աշխատանքի վրա, քանի որ այն չի հրամանագրեր ստորագրել կամ որոշումներ կայացնել, որոնք կոլեկտիվ կոնսենսուս են պահանջում»,- ասել է Միքաթիին մոտ կանգնած աղբյուրը:

Խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրին կարող է քաղաքական կուսակցություններին հրավիրել հանրային երկխոսության, որպեսզի նրանք կարողանան համաձայնության գալ նոր նախագահի թեկնածուի շուրջ, ասել է պատգամավորը՝ անանունության պայմանով։ «Ոչ մի կուսակցություն չի կարող թեկնածու պարտադրել»,- ասել է նա։ «Ուստի միակ լուծումը կոնսենսուսի ձեռքբերումն է, հակառակ դեպքում նախագահի պաշտոնն, ամենայն հավանականությամբ, թափուր կմնա»։

Սակայն նման նախաձեռնությունները նախկինում ձախողվել են։

Առայժմ խորհրդարանում 50-ամյա պատգամավոր Միշել Մոավադն ամենամեծ աջակցությունն ունի՝ հիմնականում «Հըզբոլլահ»-ի հակառակորդների կողմից: Բայց առանց «Հըզբոլլահ»-ի աջակցության, Մոավադի նախագահ դառնալու հավանականությունը քիչ է:

Նախագահի պաշտոնին հավակնում է նաեւ 52-ամյա Ջեբրան Բասիլը՝ Աունի փեսան։ Մյուսները, որպես երկրի նախագահի հավանական թեկնածու, առաջադրել են նաեւ լիբանանյան բանակի ղեկավար Ջոզեֆ Աունին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ