News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գիտնականները հայտնաբերել են Երկրի եւ Վեներայի ուղեծրերում մոլորակ սպանող աստղակերպը: 2022 AP7 անվանումը ստացած աստղակերպն անմիջական վտանգ չի ներկայացնում Երկրի համար, սակայն նրա ուղեծիրը հատում է մոլորակի ուղեծիրը, ինչը նրան կարեւոր օբյեկտ է դարձնում, որին գիտնականները պետք է հսկեն ապագայում, հայտնում է Axios-ը:

Համարվում է, որ 2022 AP7-ն ունի մոտ 0,9 մղոն երկարություն՝ բավական լայն է, եւ եթե այն հարվածի Երկրին, մոլորակի մի մասը կզգա հարվածը:

Քարնեգիի գիտության ինստիտուտի աշխատակից եւ հետազոտության հեղինակ Սքոթ Շեփարդն ընդգծում է, թե որեւէ ապացույց չկա, որ աստղակերպը երբեւէ կհարվածի Երկրին, եւ նույնիսկ եթե այն սպառնա մոլորակին, դա տեղի կունենա հազարավոր, եթե ոչ միլիոնավոր տարիներ անց:

ՆԱՍԱ-ն վերջերս հաջողությամբ իրականացրել է DART առաքելությունը, որի ժամանակ տիեզերանավը բախվել է աստղակերպին եւ շեղել նրան մեկ այլ, ավելի մեծ աստղակերպի շուրջը պտտվելու ուղուց: Հայեցակարգային առաքելության ապացույցը ցույց է տալիս, որ մի օր գիտնականները կկարողանան նույնն անել Երկիր մոլորակի ճանապարհին հայտնաբերված աստղակերպի հետ:

ՆԱՍԱ-ն նաեւ նախատեսում է 2028 թվականին գործարկել իր NEO Surveyor աստղադիտակը, որը նախատեսված է ինֆրակարմիր լույսի միջոցով վտանգավոր ասղակերպերին որոնելու համար: Ենթադրվում է, որ աստղակերպերի որոնման տիեզերական առաքելությունը տեխնոլոգիայի հիմնական բաղադրիչն է, որն անհրաժեշտ է այս պոտենցիալ վտանգավոր տիեզերական քարերի որոնման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ