News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վանաձորցի Հենրիկը 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած տղաներից է: Զինվորական կրթություն ստանալու տարիներից հոգեբանորեն պատրաստ է եղել հնարավոր դժվարություններին դիմակայելու: Այդուհանդերձ, չի պատկերացրել, որ ծառայության անցնելուց հետո, ստիպված է լինելու տեսական գիտելիքները մի օր գործնականում կիրառել ռազմի դաշտում: Թեև հաղթահարած ճանապարհն ու հիշողությունները ծանր են, սակայն ընդհանրապես չի զղջացել ընտրած մասնագիտության համար: 

«Հերթական մարտական առաջադրանքի ժամանակ, երբ հերթական գործողություն էինք կատարում, զգացի, որ չեմ կարողանում ինձ տիրապետել. մեջքի վրա ընկնում եմ… ու հասկացա, որ վիրավորվել եմ: Ծառայակից ընկերներս օգնեցին, տեղափոխեցին բուժհաստատություն: Ընդհանրապես չեմ զղջացել: Ուղղակի ինձ համար դաս եղավ. շատ բաներ սովորեցի: Գիտելիքը կար, բայց փորձը չկար: Հիմա արդեն փորձն էլ կա: Հասկացա, որ շատ աշխատելու տեղ ունենք դեռ. թե՛ ներկա պահին, թե՛ ապագայում: Ու էդ պրոցեսը պետք է անընդհատ լինի, չպետք է դադարի մեր առաջխաղացումը ոչ զարգացման, ոչ տեխնոլոգիայի առումով, որ նույն իրավիճակում չհայտնվենք, մյուս կռիվն արդեն մեր օգտին լինի»:

Հենրիկը անվասայլակից օրթեզի անցնելու ճանապարհին կարևոր դիտարկումներ է արել: Յուրաքանչյուր հաղթահարված դժվարություն հերթական հաղթանակն է համարել: Ժամանակ առ ժամանակ, ֆիզիոթերապիայի այցելելուց հետո, հասել է զգալի հաջողության. վերականգնված քայլքից հետո, ձգտում է վազել: Աշխատավայրում փորձում է հաջողության հասնել, ազատ ժամանակ էլ երաժշտությամբ զբաղվել: Հուսահատությունն իր համար չէ. սիրում է նպատակներ սահմանել և հետևողական ջանքերով հասնել հաջողության:

«Սկզբնական ժամանակ շատ բարդ էր քայլելը, բայց ընթացքում, շատ պարապմունքների արդյունքում սկսեցի քայլել, սայլակից անցա փայտերով քայլելուն, հետո, երբ օրթեզը ստացա, հնարավորություններն ավելի շատացան: Օրինակ՝ ակտիվ գործունեության ժամանակ, օրթեզը կրում եմ, տարբերություն շատ չեմ զգում: Օրթեզով ստացվում է ավելի ակտիվ գործունեությամբ զբաղվել»,- ասել է Հենրիկը:

«Առանց օրթեզի՝ վազելու մասին խոսք չկա. դա շատ վտանգավոր է և տրավմատիկ: Ինչ-որ առումով՝ նաև հնարավոր չէ առանց օրթեզի: Այս օրթեզները հնարավորություն են տալիս վազելու բարձրանալ, վերականգնում են քայլքի բիոմեխանիկան»,- ասել է ֆիզիոթերապիստ Արամ Մելիքյանը:

44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորների օրթեզավորումը թիրախային ծրագիր է Վիվա-ՄՏՍ-ի և «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպության համար: Ողնուղեղային, գլխուղեղային, վերին և ստորին վերջույթների վնասվածքով զինվորների վերականգնողական բուժման ժամանակ, հետվնասվածքային բարդությունները կանխելու համար, հաճախ օրթեզավորման կարիք է լինում: Գործընկերների ձեռք բերած ժամանակակից  օրթեզները, չեն սահմանափակում շարժումները, ծանր չեն, մեխանիկական հոդավորման ու ճիշտ կառուցվածքի շնորհիվ` դինամիկ են և ֆունկցիոնալ: Քայլքի ժամանակ կարող են ճիշտ ֆիքսել հենումները և ապահովել ազատ տեղաշարժը: Ժամանակակից օրթեզները վիրավորում ստացած տղաներին հնարավորություն են տալիս կենցաղում լինել հնարավորին ինքնուրույն, ֆիզիկապես առավել ինքնավստահ և էականորեն բարձրացնում են նրանց կյանքի որակը:

Վիվա-ՄՏՍ-ի և «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպության համատեղ ծրագիրն իրականացվում է ամենատարբեր պրոֆիլի մասնագետների ներգրավմամբ. թիմում ներառված են պրոթեզավորող, օրթեզավորող, վերականգնող բժիշկ, ֆիզիոթերապևտ, ասեղնաբույժ, ֆիզիոթերապիստ,  էրգոթերապիստ և հրավիրված այլ մասնագետներ՝ ըստ ցուցման: Օրթեզավորման հիմնական գործառույթն անատոմիական ճիշտ դիրքի ֆիքսումն է՝ վնասված հոդի և վերջույթների ծանրաբեռնվածության թեթևացման, ֆիքսման, ակտիվացման և ուղղման համար: Այդ ամենը թույլ է տալիս նվազեցնել ողնաշարի և մարմնի բոլոր հոդերի ծանրաբեռնվածությունը, կանխել  մկանային համակարգի գերլարվածությունը:

Ծրագրի տևողությունը երեք տարի է: Վիվա-ՄՏՍ-ն այդ նպատակով «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպությանը տրամադրել է 120 մլն դրամ: Արդյունքում գնվել է ժամանակակից 100 օրթեզ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Ամենաշատ