News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Քեմբրիջի համալսարանի կենսաբանների խումբը պարզել է, որ վերջին տասնամյակների ընթացքում ռնգեղջյուրների եղջյուրները զգալիորեն փոքրացել են: Հետազոտողները դա կապում են որսագողերի գործունեության հետ, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով People and Nature ամսագիրը։

Գիտնականները նման եզրակացության են եկել՝ վերլուծելով 1886-2018 թվականներին արված սպիտակ, սեւ, հնդկական, ճավայական եւ սումատրական ռնգեղջյուրների լուսանկարները: Եղջյուրների չափը որոշելու համար գիտնականները չափել են կենդանիների մարմնի եւ գլխի երկարությունը: Պարզվել է, որ եղջյուրների երկարությունը վերջին 100 տարվա ընթացքում աստիճանաբար նվազել է ռնգեղջյուրների բոլոր տեսակների մոտ։

Այս միտումի համար մեղավոր են որսագողերը, որոնք որսում են խոշոր եղջյուրներով կենդանիներին։ Դրա պատճառով ավելի փոքր եղջյուրներով կենդանիները ցեղը շարունակելու եւ գեներն իրենց ժառանգներին փոխանցելու ավելի շատ հնարավորություններ են ունեցել: Սակայն, ըստ գիտնականների, դա կարող է բացասաբար ազդել կենդանիների վրա, քանի որ մեծ եղջյուրներն օգնում են ռնգեղջյուրներին ավելի արդյունավետ կերպով սնունդ փնտրել եւ պաշտպանվել գիշատիչներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ