News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հազարավոր ձեռնարկություններ չեն կարողանա կատարել կլիմայի փոփոխության վերաբերյալ իրենց խոստումները, եթե չսկսեն աշխատակիցներին ուսուցանել կայուն զարգացման սկզբունքները, Reuters-ին ասել է Microsoft կորպորացիայի նախագահ Բրեդ Սմիթը:

Նրա խոսքով՝ ընդհանուր ուղեցույցը այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսին է ածխածնի արտանետումների հաշվառումը, չափազանց հատվածական է եղել մոտավորապես 3900 ընկերությունների համար, որոնք խոստացել են կրճատել CO2-ի արտանետումները:

«Մենք պետք է շատ արագ գործենք, որպեսզի սկսենք նվազեցնել մեր արտանետումները, եւ մեր խնդիրը որակյալ կադրերի բացակայությունն է»,- ասել է նա։

Microsoft-ը ծրագրային ապահովում է վաճառում կազմակերպություններին՝ շրջակա միջավայրի վրա նրանց ազդեցությանը հետեւելու համար: Այնուամենայնիվ, գլոբալ տաքացման դեմ պայքարելու համար ընկերություններին ավելին է պետք, քան տեխնոլոգիաները, ասել է Սմիթը` հայտարարելով բնապահպանական կրթական նյութեր մշակելու պլանների մասին, այդ թվում՝ Microsoft-ին պատկանող LinkedIn-ում:

Սմիթի խոսքով՝ թեեւ Microsoft-ն ինքն է մեծացրել կայուն զարգացման ոլորտում իր աշխատողների թիվը՝ հասցնելով մինչեւ 250-ի` հիմնականում 30-ից վերջին երեք տարիների ընթացքում, ածխածնի նվազեցման նպատակներին հասնելու համար համապատասխան աշխատուժ ունենալը խնդիր է մնում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ