News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանի կողմից Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին արձագանք եղել է, բայց ճիշտ չի լինի, որ դրա տեսագրությունը հանրությանը ներկայացվի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Լուկաշենկոյի արտահայտություններում ես լրջություն չտեսա։ Մտավախություն ունեմ, որ արտահայտած մտքերն այդքան էլ իրենը չէին։ Նիկոլ Փաշինյանի Լուկաշենկոյին արձագանք եղել է, բայց ճիշտ չի լինի, որ դրա տեսագրությունը հանրությանը ներկայացվի։ Ես ակնկալում եմ, որ նոյեմբերի 23-ին Երեւանում անցկացվելիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին Լուկաշենկոն ելույթ կունենա։ Սպասում եմ դրան»,- ասաց Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Երեւանը դեռեւս չի ստացել Ռուսաստանի ԱԳՆ-ի կողմից դիմում, որով պահանջվում է պարզաբանում Մարգարիտա Սիմոնյանին Հայաստանում անցանկալի անձ ճանաչելու վերաբերյալ։

«Եթե դիմում լինի, համարժեք պատասխանը կլինի, եւ կարծում եմ, որ այդ որոշումը շատ տեղին է, ինչ-որ՝ տեղ ուշացած։ Էլի մարդիկ կան, որոնք Հայաստանի շահերը ոտնահարելով, պետք է գիտակցեն, որ այստեղ անցանկալի անձ են։ Պետք չէ տանել այն ուղղությամբ, որ Ռուսաստանը մեզ համար անցանկալի է, նման բան գոյություն չունի։ Մենք Ռուսաստանից ակնկալում եւ սպասում ենք իրենց պայմանագրով եւ ղեկավարի կողմից արված հայտարարություններով իրական քայլերի։ Երբ ես շփվում եմ ռուս պաշտոնյանների հետ, շատ հանգիստ ասում եմ, որ Հայաստանում այսօրվա իշխանությունը ամենառուսամետներից է, եւ իրենք դրան համաձայնում են»,- նշեց Ալեն Սիմոնյանը։ 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ստանում է 4 գյուղ, իսկ ի՞նչ է ստանում Հայաստանը. վարչապետի աշխատակազմի պատասխանը
Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է Կիրանց, Ոսկեպար գյուղերին եւ նրանք գտնվում են...
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
Հայաստանը չի կարող հրաժարվել անկլավ/էքսկլավների խնդրից...
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ճշգրտության համար արձանագրենք, որ Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետեւ Կըզլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ․․․
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս․․․
Մեծ յոթնյակի երկրները կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին
Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին լիովին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին՝ հասնելու...
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները
Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը...
Ամենաշատ