News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

2023թ. պետական բյուջեի նախագծով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ)-ին կհատկացվի 1 միլիարդ 376 միլիոն դրամ։ Գումարը հատկացվելու է  ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում ծրագրի շրջանակներում:

ԿԸՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԿԸՀ-ի վերաբերյալ տվյալները խորհրդարանում ներկայացրեց ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը։

Ներկայացված ֆինանսական միջոցներն ուղղված են 4 հիմնական միջոցառումների կատարմանը՝

1․ԿԸՀ գործունեության ապահովման և ընտրական ծրագրերի համակարգման, կազմակերպման, անցկացման, մոնիթորինգի ծառայություններին ուղղվելու է 457 միլիոն դրամ,

2․Ընտրական հանձնաժողովների անդամների մասնագիտական դասընթացների կազմակերպմանը՝ շուրջ 59 միլիոն դրամ,

3․ՏԻՄ ընտրությունների կազմակերպմանը՝ շուրջ 7 միլիոն դրամ,

4․ Երևանի ավագանու ընտրությունների կազմակերպմանը՝ 853 միլիոն դրամ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության ապահովմանն ուղղված բյուջետային միջոցների տարբերությունը 2022-ի համեմատությամբ 75 միլիոն դրամ է, որից աշխատավարձին ուղղվող գումարը  61 միլիոն դրամ է, ընթացիկ ծախսերին՝ 14 միլիոն դրամ։ Աշխատավարձի ֆոնդի ավելացումը պայմանավորված է 2022 թվականի հուլիսի 14-ին «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում կատարված փոփոխություններով և լրացումներով:

ԿԸՀ փոխնախագահը հայտնեց, որ հաջորդող տարում ՏԻՄ ընտրություններ անցկացվելու են Արարատ մարզի Վերին Դվին և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում․ այնտեղ մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են սպասվում։

Վերին Դվին համայնքում կանցկացվի համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ, իսկ Արզնի համայնքում՝ միայն համայնքի ղեկավարի ընտրություն։ Նշված ընտրությունների անցկացման համար կկազմավորվեն 3 ընտրական տեղամասեր և համապատասխանաբար կձևավորվեն 3 տեղամասային ընտրական հանձնաժողովներ, իսկ ընտրությունների նախապատրաստումն ու կազմակերպումը իրականացվեն 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից։

Երևանի ավագանու ընտրությունները կազմակերպվելու և անցկացվելու են ԿԸՀ-ի 10 ԸԸՀ-ների և մոտ 475 տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ որոշումը. Քվեարկության սենյակի չափորոշիչներում ընդգրկվում են նաև հարմարություններ բրայլյան գրություններով
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն ու փոխնախագահ Նունե Հովհաննիսյանը Հնդկաստանի ԿԸՀ-ի հրավերով Նյու Դելիում են...
Մասնավոր հեռուստա եւ ռադիոընկերությունները իրենց եթերով պետք է հրապարակեն վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը. ԿԸՀ
 Մինչև  2022 թվականի դեկտեմբերի 21-ը նշված համայնքում  նախընտրական քարոզչություն իրականացնելու համար…
Մարտի 26-ին Անի համայնքում կանցկացվեն արտահերթ ընտրություններ
Կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները ընտրական ցուցակների…
Կառավարությունը դադարեցրեց Անի համայնքի ավագանու լիազորությունները եւ նշանակեց արտահերթ ընտրություններ
Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում...
ԿԸՀ-ն ձևավորեց Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը
Արմեն Սմբատյանը նաև դիմումների վերաբերյալ վիճակագրական տվյալներ…
Ոչ մի ընտրակեղծարարություն չի եղել, ուղղակի վերահաշվարկ է եղել. Փոխվարչապետը՝ ՔՊ վարչությունից իր դուրս մնալու մասին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրություններում ոչ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ