News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Բոլոր պաշտոնյաները թվեր են ասում, ժամկետներ են նշում, կազմակերպությունների անուն են տալիս, Ձեզ հետ խոսելուց՝ ինչ ասում ենք, ասում եք՝ անում ենք, գնում ենք, պայմանավորվել ենք և այլն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ-ում 2023թ-ի պետբյուջեի քննարկման ժամանակ դիմելով Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, ասաց  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

«Ինձ համար հաճելի չէ այս կարգի Էկոնոմիկայի նախարարի հետ զրույց ունենալ, անկեղծ եմ ասում: Ոչ մի թվի, ոչ մի կազմակերպության, ոչ մի ծավալի մասին բան չլսեցի»,- ասաց Սուքիասյանը։

Արձագանքելով պատգամավորին՝ Էկոնոմիկայի նախարարն ասաց․ «Շատ շնորհակալություն քննադատության համար, բայց իմ ամբողջ զեկույցը կառուցված է հենց թվերի վրա: Այն, որ Հայաստանը այսօր ունի 14․1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, այն, որ մեր արտաքին առևտրաշրջանառությունը  63 տոկոսով աճել է, իսկ ԵԱՏՄ-ի հետ 70-ից ավելի տոկոսով է աճել, դրանք թվեր չե՞ն: Ես կարող եմ անվերջ թվեր ասել ձեզ: Որքա՞ն է էկոնոմիկայի նախարարության դերը այդ 14.1 տոկոս աճի մեջ, շատ մեծ: Ես կարող եմ ձեզ նկարներ ցույց տալ` որտեղ ինչեր է սարքվում, որոնք հենց նախարարության նախաձեռնություններն են»,- ասաց Քերոբյանը։

Ի պատասխան Սուքիասյանը նշեց. «Ես կարծում եմ՝ պետք է պետական պաշտոնյան գնար, Լարսում կանգներ, ամեն ինչ աներ, որ մարդիկ այդ գումարները չկորցնեին: Մարդիկ գնում, իրենց տները դնում, վարկ են վերցնում, չեն կարողանում պետական պաշտոնյայի հետ կապ հաստատել: Հիմա էլ ասում եք՝ 14մ,1 տոկոս: Այդ 14,1 տոկոսը հայտնի դեպքերի արդյունքում է եղել, մի վերցրեք ձեզ վրա: Բիզնեսն է տանջվում, աշխատում, ու դուք ասում եք՝ էսինչ բանը եղավ: Ես ձեզ հարցեր եմ տալի, ուրիշ պատասխաններ եմ լսում»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ