News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Զգուշավոր լավատեսություն կա Հունգարիայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները վերականգնելու հարցում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանի ԱԳՆ-ն տեսնում է, որ Հունգարիայի կողմից որոշակի քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ։ «Եվ, իհարկե, մենք պատրաստ ենք համապատասխան լուծում տալ այս իրավիճակին։ Լրացուցիչ քայլեր են անհրաժեշտ»,-ասաց Հովհաննիսյանը։

Դիվանագետը նշեց, որ Ադրբեջանը Հունգարիայի միջնորդությամբ հայկական կողմին է հանձնել հինգ գերեվարված զինվորի։ Նրա խոսքով՝ Հունգարիան ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում։

Նա հիշեցրեց, որ վերջերս նաեւ Բուդապեշտում բացվել է հայկական կաթոլիկ վերանորոգված եկեղեցի, ներկա է եղել նաեւ Հայ Կաթոլիկ եկեղեցու պատրիարքը, որը հանդիպում է ունեցել Հունգարիայի նախագահի հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանը խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Հունգարիայի հետ այն բանից հետո, երբ Բուդապեշտը Բաքվին է հանձնել ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովին, որը 2004 թվականին քնած ժամանակ կացնահարել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, 30 տարվա ընթացքում առանց ներման թույլտվության։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նազելի Վարդանյան. Հայաստանը պետք է հասնի ռամիլ սաֆարովին Հունգարիա վերադարձնելուն՝ պատիժը կրելու համար
ռամիլ սաֆարովը պետք է վերադարձվի Հունգարիա...
Շարժվեց մի սառույց, որը 12 տարի կանգնած էր․ Հունգարիայի հայ խորհրդարանականը բարձր գնահատեց նախագահի այցը Բուդապեշտ
Մենք պետք է շատ նրբորեն կարողանանք հետ բերել կորցրած բալանսը…
Հունգարիայի դիրքորոշումը շատ կարևոր է Հայաստան-ԵՄ հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու համար. Փոխնախարար
Ավելի քան տասնմեկ տարի չենք ունեցել բարձրաստիճան այց Հունգարիա, և այս այցով, կարելի է ասել, լիարժեք վերականգնվում են հայ-հունգարական...
Հայաստանն աշխատում է Հունգարիայի հետ ուղիղ չվերթ բացելու ուղղությամբ․ դեսպանն ամփոփում է նախագահի այցը Բուդապեշտ
Փորձեցինք այն բացը, որը 11 տարվա ընթացքում ձևավորվել է, հնարավորինս արագ լրացնել։ 2023 թվականին Հայաստան էր այցելել Հունգարիայի արտաքին գործերի...
ԱԺ հանձնաժողովում քննարկվել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ստեղծման հարցը
Նրա խոսքով՝ այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը Բուդապեշտի հետ դիվանագիտական ․․
Հույս ունեմ՝ հնարավորինս կարճ ժամանակում կկարողանանք բաց թողնվածը լրացնել. Փաշինյանը՝ Հունգարիայի փոխվարչապետին
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենին...
Ամենաշատ