News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անգլիայի բանկը ագրեսիվ կերպով՝ 1989 թվականից ամենամեծ չափով բարձրացրել է տոկոսադրույքները , հայտնում է Politico-ն:

Տոկոսադրույքները 75 բազիսային կետով բարձրացնելու որոշումը նպատակ ունի հանել Մեծ Բրիտանիայի տնտեսության լարվածությունը եւ փորձել մեղմել տնային տնտեսությունների եւ ձեռնարկությունների վրա գների անհարմար բարձր ճնշումները: Աճը բարձրացնում է բազային տոկոսադրույքը մինչեւ 3 տոկոս՝ ամենաբարձր մակարդակը 2008 թվականից:

Սա տոկոսադրույքների ամենամեծ աճն է 1989 թվականից, բացառությամբ 1992 թվականին «սեւ չորեքշաբթի»-ի կարճատեւ դրվագի, երբ Մեծ Բրիտանիայի կառավարությունը դուրս եկավ փոխարժեքի եվրոպական մեխանիզմից:

Անգլիայի բանկը հայտարարել է, որ հետագա բարձրացում կարող է անհրաժեշտ լինել «գնաճը իր թիրախային մակարդակին կայուն վերադարձնելու համար, նշելով, որ կարձագանքի «վճռական, ըստ անհրաժեշտության», եթե գնաճը բարձր մնա:

Մեծ Բրիտանիայի կենտրոնական բանկն այս շաբաթ նաեւ սկսել է վաճառել իր պետական պարտատոմսերի փաթեթը, որը կուտակվել էր 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո, որպեսզի կրճատի տնտեսություն մղվող փողի քանակը:

Բայց, ինչպես մյուս կենտրոնական բանկերը, Անգլիայի բանկը մտավախություն ունի, որ տոկոսադրույքների բարձրացումը կարող է ազդել տնտեսական աճի վրա: Բազային տոկոսադրույքի բարձրացումը ցավալի կլինի բրիտանական որոշ տնային տնտեսությունների համար՝ հիփոթեքային վարկերի արժեքի վրա դրա անմիջական ազդեցության պատճառով:

«Վերջին կանխատեսումները Մեծ Բրիտանիայի տնտեսության համար շատ դժվար հեռանկարներ են նկարագրում: Սպասվում էր, որ այն երկարաժամկետ ռեցեսիայի մեջ կլինի, իսկ սպառողական գների ինդեքսի ինֆլյացիան մոտ ապագայում կպահպանվի ավելի քան 10 տոկոսի մակարդակում»,- ասվում է բանկի հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ