News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ այսօր տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի 35-րդ հոբելյանական նիստը։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստը նվիրված է եղել խորհրդի կազմավորման 30-ամյակին, որին մասնակցել են ներկայացուցիչներ՝ ԱՊՀ տարբեր երկրներից։ Քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր, այդ թվում՝ խորհրդի գործունեության, աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների, փորձի փոխանակման ու հետագա անելիքների վերաբերյալ։

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Բեկետժան Ժումախանովը, Ղազախստանի Հանրապետության աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ակմադի Սարբասովը և այլք։ Խորհրդին անդամակցող այլ պետությունների ներկայացուցիչներ միացել են առցանց ձևաչափով։

Ընդգծելով սոցիալական պաշտպանության ոլորտում ԱՊՀ անդամ երկրների միջև սերտ համագործակցության կարևորությունը՝ նախարար Նարեկ Մկրտչյանը Խորհրդատվական խորհրդի դերը բնորոշել է որպես ընդհանուր մոտեցումների և սկզբունքների ձևավորման, ինչպես նաև տեղեկատվության փոխանակման արդյունավետ հարթակ։ Անդրադառնալով ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների կողմից ոլորտային լայնածավալ բարեփոխումների իրականացմանը՝ նախարարն էական է համարել փորձի ու գիտելիքի փոխանակման հնարավորությունների ընդլայնումը։

«Խորհրդատվական խորհրդի շրջանակում համագործակցության այս ձևաչափը մեծապես խթանում է ԱՊՀ անդամ պետությունների բնակչության սոցիալական և աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված բարեփոխումների իրականացումը։ Վստահ եմ՝ այսօրվա հանդիպումը ևս կնպաստի ոլորտում համատեղ աշխատանքի արդյունավետության բարձրացմանը և ընթացիկ բարեփոխումների ուղղությամբ ուժերի մեկտեղմանը»,– նշել է նախարարը։

Իրենց ելույթներում բանախոսներն անդրադարձել են իրականացվող և նախատեսվող ոլորտային բարեփոխումներին, այդ թվում՝ զբաղվածության ապահովման առցանց հարթակների օրինականացման, ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգի իրականացման ընթացքի, զբաղվածության ծրագրերում երիտասարդների ակտիվ ներգրավվածության ապահովման և մի շարք այլ ուղղություններով աշխատանքներին։

Նիստի ավարտին ստորագրվել է ԱՊՀ անդամ պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի 35-րդ նիստի որոշումը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ