News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ափերի մոտ հայտնաբերված հինավուրց քրիստոնեական վանքը կառուցվել է ավելի քան 1400 տարի առաջ, ինչը նշանակում է, որ այն ավելի մեծ է, քան իսլամական մարգարե Մուհամմեդը, որը ծնվել է մ.թ. 570 թվականին, հայտնում է AP-ը:

Վանքի ավերակները հուշում են, որ հավատացյալներն աղոթել են մի միջանցք ունեցող եկեղեցում, որում մկրտության եւ հաղորդության հաց թխելու հավելյալ սենյակներ են եղել։ Գտնվել են նաեւ խցեր, որտեղ վանականները ժամանակը մենության մեջ են անցկացրել:

Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին, եւ պատմաբանները կարծում են, որ դրանք ի վերջո լքվել են, երբ քրիստոնյաները սկսել են իսլամ ընդունել, քանի որ այս կրոնն ավելի տարածված է դարձել տարածաշրջանում:

Ներկայումս քրիստոնեությունը փոքրամասնություն է կազմում ամբողջ Մերձավոր Արեւելքում, սակայն ԱՄԷ-ն երաշխավորում է կրոնի ազատություն, քանի դեռ դա չի հակասում պետական քաղաքականությանը կամ բարոյականությանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Երուսաղեմի հայ պատրիարքը Բայդենի հետ հանդիպմանը խոսել է հայկական ժառանգության, քրիստոնյա համայնքի դժվարությունների մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Երուսաղեմի հայ պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան ․․․
Ամենաշատ