News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիան կարծում է, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան դեռ չեն կատարել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Անկարայի բոլոր պայմանները։ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի խոսքով՝ երկու երկրներն էլ դեռ պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկեն։

Ստամբուլում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ կայացած մամուլի ասուլիսում Չավուշօղլուն նշել է, թե Անկարան նկատել է, որ Շվեդիայի նոր կառավարությունը՝ վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի գլխավորությամբ, վճռական մոտեցում է ցուցաբերում պարտավորությունների կատարմանը։

Հունիսին Շվեդիան եւ Ֆինլանդիան ստորագրել են հուշագիր, որի շնորհիվ Թուրքիան հանել է վետոն դաշինքին միանալու երկու երկրների հայտերի վրայից: Թուրքիան առաջ է քաշել մի շարք պայմաններ, այդ թվում՝ քուրդ այլախոհների արտահանձնումը, որոնց «ահաբեկիչներ» է համարում։

Նշենք, որ Թուրքիան եւ Հունգարիան դեռ չեն վավերացրել ՆԱՏՕ-ին անդամակցելու երկու երկրների հայտերը։

Չավուշօղլուն վստահեցրել է, որ Անկարան «չի արգելակի» դաշինքում նոր անդամներ ընդունելու գործընթացը, սակայն կարծում է, որ Ֆինլանդիան ու Շվեդիան բավականաչափ չեն կատարել խոստումները, եւ Անկարան ակնկալում է նրանց կողմից ստանձնած բոլոր պարտավորությունների կատարում։

Մինչդեռ Սթոլթենբերգը կարծում է, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան բավարարել են ՆԱՏՕ-ին անդամակցելու Թուրքիայի պահանջները, եւ եկել է դաշինքում նրանց ողջունելու ժամանակը։ «Այս վտանգավոր ժամանակներում կարեւոր է ավարտել նրանց անդամակցությունը՝ Մոսկվայի կողմից թյուրիմացություններից կամ սխալ հաշվարկներից խուսափելու համար»,- ասել է նա՝ նշելով, որ այդ հարցը կքննարկի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Ամենաշատ