
Հայաստանը պաշտոնապես հրավիրել է Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Մոհամեդ Բաքեր Ղալիֆաբին այցելել Հայաստան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
«Պաշտոնապես հրավիրել ենք, ժամկետների մասին այս պահին որևէ բան ասել չենք կարող»,- ասաց Խաչատրյանը։
Ավելի վաղ «Ազատություն»-ը, հղում անելով ՀՀ ԱԺ անանուն ներկայացուցչի վրա, հայտնել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի (Իսլամական խորհրդատվական խորհրդի) խոսնակ Մոհամեդ Բաքեր Ղալիֆաբը կայցելի Հայաստան:
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի այցի կոնկրետ ժամկետը չէր նշվել: