News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Որևէ երկիր չի կարող շրջանցել կլիմայի փոփոխության հնարավոր վտանգները, եթե իրատեսորեն չգնահատի դրանց գոյությունն ու չընտրի լուծման ճանապարհ: Ընթացիկ տարում ձևավորված գործընկերության միջոցով, Վիվա-ՄՏՍ-ն ու «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունը անտառապատման թիրախավորված ծրագիր են իրականացնում: Ընդամենը 11% անտառածածկույթ ունեցող Հայաստանում անտառստեղծման և անտառվերականգնման աշխատանքներ կազմակերպելը ոչ միայն կարևոր է, այլև՝ կենսականորեն անհրաժեշտ: Հայկական էնդեմիկ ծառերի սերմերից տնկիներ ստանալը, դրանց խնամքով զբաղվելը և անտառ տեղափոխելը՝ երկարաժամկետ արդյունքն ապահովող  նպատակ է դարձել:

: Նպատակից իրագործում ճանապարհը, սակայն,  նույնքան բարդ է, որքան ծառատունկի համար ընտրված տարածքը՝ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բարձր լեռնային հատվածը։ Լիաքարշակ մեքենաների ընթացքն այստեղ սահմանափակվում է հայկական լեռնաշխարհին հատուկ ռելիեֆի պատճառով: Ոտքով սար բարձրանալու համար էլ անհրաժեշտ է որոշակի փորձառություն՝ լեռնագնացության հարցում: Վիվա-ՄՏՍ-ի կամավորական խումբը, գործընկեր կազմակերպության հորդորով ձևավորվել է այդ սկզբունքով: Լերկ սարի վրա, 6 հա տարածքում, իրենց արմատները կամրացնեն դալար տնկիները:

«Առաջին ծառը տնկել եմ որդուս ծննդյան օրը՝ 22 տարի առաջ: Խորհրդանշական այդ օրը կարևոր է եղել ինձ համար նաև հետագայում՝ այլ ծառատունկերի մասնակցելու ժամանակ: Առողջ, մաքուր և անվտանգ միջավայրում ապրելու համար, պետք է լինենք ոչ միայն  սպառող, այլև անձնական ներդրում ունենանք: Դա կարող է արտահայտվել հոգատարությամբ, աշխատասիրությամբ, հետևողական և նվիրված աշխատանքով: Այն, ինչ արվում է այսօր՝ երկարաժամկետ ազդեցություն է ունենալու: Ուրախ եմ, որ Վիվա-ՄՏՍ-ի արժեհամակարգում կա այդ գիտակցությունն ու նվիրումը: Չեմ ուզում առանձնացնել նաև մեր բաժանորդներին, ովքեր գնահատում են մեր ընկերության արժեհամակարգը և իրենց անուղղակի ներդրումն ունեն նման ծրագրերում»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Տարբեր կազմակերպությունների իրականացրած անտառտնկման գործն ազդարարող՝ տեղեկատվական  վահանակները, անտառների ծավալը մեծացնելու իրազեկման մաս են կազմում: Դրանց տեղադրումն ու ցանկապատված տարածքները հստակ նշում են գործընկեր կազմակերպության աջակցության  սահմանները: «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնադիրն ու  գլխավոր տնօրենը բարձր է գնահատում «կանաչ մտածողության» շուրջ համախմբումն ու Վիվա-ՄՏՍ-ի հետ ձևավորված նոր գործընկերությունը:

«Ուրախ եմ Վիվա-ՄՏՍ-ի հետ նոր մեկնարկած գործընկերության  համար: Անտառ ստեղծելու կարևորությունը գիտակցելն ու կոնկրետ քայլեր ձեռնարկելը շատ կարևոր են: Խոսքը ոչ միայն ածխաթթու գազի արտանետումները նվազեցնելու, այլև ջրային ռեսուրսները պահպանելու մասին է: Մեր երկրի խմելու ջրի 80 %-գալիս է անտառից: Այստեղից կարելի է հստակ եզրակացություն անել: Բարեբախտաբար, Հայաստանում սկսել է ձևավորվել «կանաչ մտածողությունը», բայց դեռ ցանկալի մակարդակի չենք հասել: Մարդիկ պետք է գիտակցեն, որ անտառը կարևոր է, եթե նույնիսկ, ապրում են քաղաքի մեջ: Աշխարհում կլիմայի փոփոխություն կա և դժվար է գնահատել, թե ինչ կլինի ապագայում: Հետևաբար՝ որքան շուտ սկսենք կոնկրետ քայլեր իրականացնել, այնքան արդյունքը ավելի իրական կլինի»,- ասել է «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրեն Անտրէ Գումուշճեանը:

Համատեղ ծրագրով գործընկերները լուծում են ոչ միայն բնապահպանական, այլև մասամբ՝ մարզի բնակչության զբաղվածության խնդիրը: «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնական աշխատողների գրեթե 80%-ը Լոռու մարզի բնակիչներ են։ Այս աշնանային անտառտնկմանը նրանց են միացել ավելի քան 190 հոգի։ Նրանց միջոցով, նոր ստեղծված տնկադաշտում անհրաժեշտ խնամքը շարունակվելու է նաև ծառատունկից հետո՝ շուրջ 3 տարի: Այդ ժամանակահատվածը բավարար է լինում համոզվելու, որ տարածքը տարիներ հետո անտառ է դառնալու։

Ընթացիկ տարվա աշնանը 20 000 ծառ տնկելու համար, Վիվա-ՄՏՍ-ը, որն արդեն 17 տարի Հայաստանի տարբեր մարզերում բնապահպանական նշանակության ծրագրեր է իրականացնում, ներդրել է 12,6 միլիոն դրամ:

v2.jpg (131 KB)

v3.jpg (91 KB)

v5.JPG (202 KB)

v7.JPG (156 KB)

v8.JPG (138 KB)

v9.JPG (133 KB)

v10.jpg (152 KB)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Ամենաշատ