News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ կրկին հայտարարել է «Վրաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը սատարելու, ինչպես նաեւ Աբխազիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունները չճանաչելու մասին»։
Այս մասին ասված է Ադբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններն Աբխազիայում անցկացվել էին օգոստոսի 26-ին։ Հաղթել էր 54,86 տոկոս քվեներ ստացած Ալեքսանդր Անկվաբը։

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը Անկվաբին ուղղված շնորհավորական ուղերձում հույս էր հայտնել, որ նրա նախագահության օրոք Ղարաբաղի եւ Աբխազիայի փոխհարաբերությունները «ոչ միայն կպահպանեն դրական դինամիկան, այլ նաեւ որակական նոր մակարդակի կբարձրանան»։

ՆԱՏՕ-ն եւ ԵՄ-ն Աբխազիայի նախագահական ընտրությունները չէին ճանաչել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ