News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Դուշանբեում Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը քննարկել է ԱՊՀ արտաքին սահմաններին տիրող իրավիճակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Տաջիկստանի սահմանապահ զորքերի գլխավոր վարչության մամուլի ծառայությանը։

«Խորհրդի հետագա աշխատանքի շրջանակում վերլուծվել է ԱՊՀ մասնակից պետությունների  արտաքին սահմաններին տիրող իրավիճակը եւ դրա զարգացման միտումները, քննարկվել են հյուսիսարեւմտյան, արեւմտյան եւ կենտրոնասիական ուղղություններում ԱՊՀ արտաքին սահմանների միջով հակաիրավական գործունեության կանխման հարցով հատուկ սահմանային օպերացիաների անցկացման արդյունքները, ինչպես նաեւ 2023 թվականին դրանց անցկացման հետ կապված հարցերը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նիստի ժամանակ նշվել է, որ ժամանակակից մարտահրավերներին եւ սպառնալիքներին հակազդեցությունը պահանջում է բոլոր ոլորտներում ջանքերի կենտրոնացում եւ ավելացում։

Մասնակիցները քննարկել են նաեւ 2021-2025 թվականներին արտաքին սահմաններին սահմանային անվտանգության ամրապնդմանն ուղղված ծրագրի իրականացման ընթացքը եւ անդրսահմանային հանցագործության դեմ պայքարի միջպետական ծրագրի դրույթների իրականացումը, անդրադարձել են նաեւ ԱՊՀ սահմանային գերատեսչությունների տեղեկատվական համագործակցության կատարելագործմանն առնչվող հարցերը, գիտահետազոտական եւ կրթական գործունեությունը, կադրերի պատրաստումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պուտինը հավանություն է տվել ԱՊՀ-ում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին համաձայնագրի փոփոխություններին
Արձանագրության համաձայն՝ ցանկում ներառված են արտաքին տնտեսական գործունեության ապրանքային նոմենկլատուրայի լրացուցիչ կետեր․․․
Կառավարությունը հաստատեց «ԱՊՀ շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին» արձանագրությունը
Հիմնավորման մեջ ասվում, է, որ օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն 2000 թվականի դեկտեմբերի 1-ին ստորագրված «Անկախ Պետությունների…  
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 24-ին Աշգաբադում
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի անդամները կքննարկեն խորհրդի արտահերթ նիստի օրակարգը...
Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի ղեկավարը մեղադրել է Արևմուտքին ՌԴ տարածքում ահաբեկչություններ կազմակերպելու մեջ
«Բելառուսի տարածքն առանցքային նշանակություն ունի եվրասիական տարածաշրջանում գերակայության համար ապագա դիմակայությունում»․․․
Պուտինը հայտարարել է ԱՊՀ երկրների հետ համագործակցության առաջնահերթության մասին
Նրա խոսքով, ռուսական դիվանագիտությունը միտված է շարունակել զգալի ներդրում ունենալ պետության դինամիկ զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ստեղծման...
«Ադրբեջանի ղեկավարությունը ձգտում է խաղաղությունը հուսալի դարձնել». ԱՊՀ գլխավոր քարտուղարի տարօրինակ հայտարարությունը
«Ալիևը հաղթանակը կարող է նպաստել ջանքերի ակտիվացմանը»․․․
Ամենաշատ