News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Facebook սոցիալական ցանցում Հայաստանը բարելավում է իր դիրքերը։

Facebook սոցիալական ցանցի վիճակագրության համաձան` սեպտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանից ցանցին միացած են 198 580 օգտագործողներ։ Facebook-ցիների ընդհանուր թվով Հայաստանն աշխարհի 213 երկրների շարքում 117-րդն է։

Facebook օգտագործող հայաստանցիների մեծամասնությունը 18-24 տարեկաններն են (37 տոկոս), որին հետեւում է 25-34 տարիքային խումբը (30 տոկոս): 35-44 տարեկանները կազմում են օգտագործողների 10 տոկոսը։ 65-ից բարձր տարիքային խումբը կազմում է սոցիալական ցանցի օգտագործողների ընդամենը 2 տոկոսը։

Վերջին 1 ամսում Facebook-ին Հայաստանից միացել են 10.9 հազ. օգտագործող, աճը կազմել է 5,85 տոկոս: Հայկական Facebook-ում կանայք կազմում են օգտագործողների 53 տոկոսը, իսկ տղամարդիկ՝ 47 տոկոսը։

Նշենք, որ Facebook օգտագործողների շարքում Թուրքիան 4-րդ հորիզոնականում է՝ 30, 280 մլն մարդ։ Վրաստանը գտնվում է 88-րդ տեղում՝ 620, 080 հազ. օգտագործող, Ադրբեջանը՝ 93-րդ տեղում (472 220 օգտագործող)։ Առաջատարն այս ցանցում ԱՄՆ-ն է՝ 154 մլն օգտագործող։

Հիշեցնենք, որ մարտի սկզբին Հայաստանից ցանցին միացած էին 135.1 հազար օգտագործողներ, իսկ 2010 թ.մայիսին այդ թիվը չէր անցնում 55 հազարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ