News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կառավարական առանձնատան մոտ ինքնահրկիզում կատարած 47-ամյա տղամարդը  Ազիզ Ուսոյանն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

NEWS.am-ի  թղթակիցը այրվածքաբանության կենտրոնից հայտնում է, որ Ուսոյանը արդեն տեղափոխվել է  հիվանդասենյակ:

Ալիյանի եղբայրը NEWS.am-ի ն պատմել է, որ Ազիզը մեքենա ուներ, որով հավաքում եւ հանձնում էր երկաթյա եւ պլաստմասսե իրեր, սակայն 10 հազար դրամի տուգանքի պատճառով հարկադիրը այսօր մեքենան խլել է տղամարդուց, այն սկզբում տեղափոխել են տուգանային հրապարակ, այնուհետեւ հարկադիր ծառայությանը պատկանող տարածք:

Եղբոր խոսքով` Ազիզը հուսահատված ստեղծված իրավիճակից, դիմել է այս քայլին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարական առանձնատան մոտ քաղաքացի է ինքնահրկիզվել, նրան տեղափոխել են հիվանդանոց:

 Ըստ ականատեսների՝ տղամարդն ինքնահրկիզում կատարելուց առաջ բղավել է, որ Փաշինյանը քանդել է իր տունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ