News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

WikiLeaks-ը կրկին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գաղտնի նամակագրության փաստաթղթեր է հրապարակել: Դրանցից մեկում ներկայացված է ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգտոնի եւ դեռ այն ժամանակ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի խորհրդականներ Միքայել Մինասյանի եւ Լեւոն Մարտիրոսյանի հանդիպման մանրամասները(Մինասյանը նաեւ Սերժ Սարգսյանի փեսան է):

Հանդիպումը կայացել է 2008թ: նախագահական ընտրություններից անմիջապես հետո, մարտիմեկյան իրադարձություններին նախորդող օրերին:

Գաղտնի փաստաթղթում նշված է, որ զրուցակիցները հանգամանալից խոսել են կայացած ընտրությունների, ինչպես նաեւ ընդդիմության ցույցերի մասին: Փենինգտոնի այն դիտարկմանը, որ ԱՄՆ բարձր է գնահատում Հայաստանի ոստիկանության բարձր պրոֆեսիոնալիզմն ու զսպվածությունը ցուցարարների հետ բախումների կանխման ուղղությամբ, Մինասյանը նշել է, որ «ամեն առավոտ վարչապետ Սարգսյանը իր մոտ է հրավիրում ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին եւ ասում հետեւյալը. «Եթե հանկարծ ինչ-որ խնդիրներ առաջանան, ես անձամբ ձեզ եմ համարելու պատասխանատու, եւ ինձ չի հետաքրքրելու, թե ո՞վ է կոնֆլիկտի առաջացման պատճառ հանդիսացել»:

Փենինգտոնը նշել է, որ ԱՄՆ-ն վստահ է, որ փետրվարի 19-ին Սերժ Սարգսյանն ավելի շատ ձայն է հավաքել, քան ցանկացած այլ թեկնածու, եւ Վաշինգտոնը Սերժ Սարգսյանի հետ բոլոր ուղղություններով համագործակցության հույս ունի:

Միեւնույն ժամանակ ԱՄՆ դիվանագետը մի շարք խախտումներ է մատնանշել, որոնք տեղի են ունեցել քվեարկության եւ ձայների հաշվարկի ժամանակ:

Փենինգտոնի խոսքով՝ Մինասյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին որակել է, որպես պրոֆեսիոնալ հեղափոխական, ով մեծ դեր է ունեցել ԽՍՀՄ փլուզման ժամանակ: Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ վաղ թե ուշ Տեր-Պետրոսյանը իր գործողություններում կանցնի սադրանքների կիրառման:

Օլիգարխների մասին խոսելիս, ովքեր Փենինգտոնի որակմամբ «հնացած մենթալիտետով» մարդիկ են, Միքայել Մինասյանը նշել է, որ, իշխանության գալով, Սերժ Սարգսյանը հույս ունի կարգի հրավիրել եւ վերջ դնել այդ մարդկանց անպատժելիությանը:

«Այս կոնտեքստում Մինասյանը օրինակ բերեց արեւմտյան մտածելակերպով, կիրթ մարդկանց, ովքեր խոստումնալից տեղ են զբաղեցնում իշխող կուսակցությունում: Որ մեկին մենք կցանկանայինք, որ պարտական լիներ Սերժ Սարգսյանը»,-ակնարկեց նա,-«ավազակ ծեր բարոնների՞ն, թե՝ նոր սերնդին»,- նշված է գաղտնի փաստաթղթում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ