News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նորաձևության ոլորտում հայաստանյան խոշորագույն բրենդներից մեկը՝ ALEX-ը, ընդլայնում է իր խանութ-սրահների աշխարհագրությունը՝ միջազգային հանրությանն ավելի հասանելի դարձնելով իր ապրանքանիշի հագուստներն ու աքսեսուարները տղամարդկանց, կանանց և երեխաների համար: 2022 թվականի դեկտեմբերին բացվելու է ALEX-ի խանութ-սրահը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, «Աֆիմոլ» առևտրի կենտրոնում, որտեղ ներկայացված են լինելու հայկական բրենդի հագուստները:

«Միջազգային շուկայում սեփական խանութ-սրահով ներկայանալը հերթական քայլն էր, որն ապացուցում է, որ հայկական ապրանքանիշն արտասահմանում ունի պահանջարկ և կարող է ապահովել բարձր ստանդարտներին համապատասխան արտադրանք: Մենք ուրախ ենք, որ կարողացել ենք շատ կարճ ժամանակում արժանանալ հայկական և արտասահմանյան շուկաների վստահությանը և հիմա մեր դռներն ենք բացում հաճախորդների ավելի լայն շրջանակների առջև», - նշում են ALEX-ի կոմերցիոն բաժնից։

ALEX-ը նորաձևության ոլորտում հայկական առաջատար բրենդն է, որը ոճավորում, արտադրում և իր հաճախորդին է տրամադրում բոլոր սեզոնների համար նախատեսված հագուստ և աքսեսուարներ աշխարհով մեկ։ 2018 թվականի փետրվարին հիմնադրման օրվանից ի վեր 4 տարվա ընթացքում սրընթաց աճի շնորհիվ կազմակերպությանը հաջողվել է դառնալ հայկական ամենաճանաչված և ամենապահանջված բրենդը, իսկ այժմ նաև միջազգային շուկայում ավելի պատշաճ ներկայացվածությանն ուղղված քայլեր ձեռնարկել:

Համագործակցելով աշխարհի սպառողական թրենդների կանխատեսման առաջատար կազմակերպության՝ WGSN-ի հետ, ALEX-ը մշտապես հետևում է նորաձևության միտումներին՝ սպառողների պահանջմունքներին համապատասխան հագուստ ստեղծելու համար: ALEX-ի՝ 2023 թվականի հավաքածուների նախապատրաստման գործընթացին ներգրավված են դիզայներներ նաև Լոնդոնից, ում գիտելիքների և փորձի ներդրման արդյունքում ALEX-ի տեսականին համալրվելու է էլ ավելի նորաոճ և թրենդային հագուստներով:

Հաճախորդներին ավելի լայն հնարավորություններ տրամադրելը միշտ եղել է կազմակերպության առաջնահերթությունների շարքում, ինչի վառ ապացույցն է alexyvn.com կայքը, որի շնորհիվ սպառողները կարող են ձեռք բերել ALEX-ի բրենդային հագուստներն ու աքսեսուարներն առցանց՝ առանց տանից դուրս գալու: Կայքի պարզության և վճարման ճկուն համակարգի շնորհիվ գնման գործընթացը հաճախորդների համար շատ ավելի հեշտ է, քան երբևէ: Կայքի միջոցով սպասարկվում են նաև միջազգային պատվերներ:

ALEX-ի նպատակն է հայաստանյան բրենդը միջազգային շուկայում դարձնել պահանջված և մրցունակ՝ հայկական պիտակը հպարտորեն օգտագործելու համար:‎

forpanarmenia-01.jpg (178 KB)

forpanarmenia-02.jpg (121 KB)

46 (2).jpg (114 KB)

46 (1).jpg (124 KB)

forpanarmenia-05.jpg (136 KB)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ...
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Ամենաշատ