News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունն արտահայտվել է այս առիթով։ Նախագահը նկատի է ունեցել այն տրամադրությունը, որը մենք առաջ ենք մղել այս ցույցերի ամենասկզբում, այն է՝ մեր համերաշխությունը ցուցարարներին։ Մենք դա անում ենք այս խաղաղ ցույցերի ամենասկզբից։ Այս մասին ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը իսկապես մտադիր է ազատագրել Իրանը, ինչպես այդ մասին հայտարարել էր նախագահ Ջո Բայդենը։

«Իրանը բախվում է խնդիրների, որոնք հիմնականում ինքն է ստեղծում։ Ցույցերն այնքան հզոր են, բայց դրանք արտաքին միջամտություն չեն ենթադրում։ Դրանք Իրանի ժողովրդի իսկական եւ անկեղծ մղումներն են։ Եվ ցույցերի շարունակման պատճառն այն է, որ Իրանի ժողովուրդը ուժեղ զգացողություն ունի, որ իր կառավարությունը զրկում է իրեն իրավունքներից։ Իրանի կառավարությունն ամենից շատ չի ուզում, որ այդ ցույցերն առնչվեն մեզ, որպեսզի հնարավորություն ունենա մեղադրել Միացյալ Նահանգներին այն բանում, ինչը նա տեսնում է։ Բայց կրկին՝ նրանք կարող են մեղադրել միայն իրենց։ Իսկ մենք շարունակում ենք որոնել վարչակարգը պատասխանատվության ենթարկելու միջոցներ, ինչպես նաեւ ցուցադրել մեր համերաշխությունը եւ մեր աջակցությունը նրանց, ովքեր ամբողջ Իրանում խաղաղ պահանջում են համընդհանուր իրավունքներ, որոնք պատկանում են նրանց նույն չափով, ինչ եւ ամբողջ աշխարհի մարդկանց»,- նշել է Փրայսը։

Նա նաեւ նշել է, որ ուրիշներին զրպարտելու կամ մեղադրելու փոխարեն Իրանի կառավարությունը պետք է լսի սեփական ժողովրդին. «Իրանի ժողովուրդը պետք է որոշի այս շարժման ընթացքը։ Այն փաստը, որ ցույցերը շարունակվում են, նորից վկայում է այն մասին, որ սա պահանջների լայնորեն տարածված եւ անկեղծ արտահայտություն է, պահանջներ, որոնք Իրանի ժողովուրդը ներկայացնում է իր կառավարությանը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում խորհրդարանական ընտրություններ են
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր համաքաղաքացիներին կոչ է արել քվեարկել՝ այս քվեարկությունը համարելով որոշիչ երկրի հետագա ճակատագրի համար...
Իրանը երկարացրել է Նոբելյան մրցանակակիր Նարգես Մոհամադիի բանտարկության ժամկետը. WP
Իրանը 15 ամսով երկարացրել է Մոհամադիի բանտարկությունը...
Իրանում բողոքները լուսաբանող լրագրող կանանց գրավի դիմաց ազատ են արձակել
Իրանում բանտից գրավի դիմաց ազատ ենմ արձակել լրագրողուհիներին...
Իրանը ՄԱԿ-ում Արեւմուտքին եւ Instagram-ին մեղադրել է 2022 թվականին երկրում անկարգություններ հրահրելու մեջ
Նա նաեւ քննադատել է Twitter-ին՝ նշելով, որ անկարգությունների առաջին ամսվա ընթացքում այդ հարթակում ստեղծվել է․․․
Իրանի նախկին նախագահ Ռոհանին վերադառնում է ակտիվ քաղաքականության ոլորտ. Tasnim
Ռոհանիի վերադարձի առաջին քայլերից մեկը կլինի նրա հուշագրությունների հրապարակումը ․․․
Իրանում հայտարարել են ավելի քան 20 հազար ցուցարարի ներում շնորհելու մասին
«Այսօրվա դրությամբ 82 հազար մարդ համաներում է ստացել, եւ այդ թիվը կարող է ավելանալ․․․
Ամենաշատ