News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում շահագործման է հանձնվել երկու խոշորագույն արևային ֆոտովոլտային կայան, որոնք կառուցվել են Բիբլոս Բանկ Արմենիայի աջակցությամբ։

Նախագծի իրագործման համար Բանկը 5,5 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում է տրամադրել AS Energy և PromSun ընկերություններին, ինչը կազմում է ընդհանուր նախագծի արժեքի 80%-ը:

«Սա Բիբլոս Բանկի ֆինանսավորմամբ՝ Հայաստանում արևային էլեկտրակայանների կառուցման առաջին նախագիծն է։ Այսօր արդեն կարող ենք փաստել, որ այս մեծամասշտաբ ու կարևոր նախագիծն իրականացվել է հաջողությամբ»,- նշել է Բանկի Առևտրային գործառնությունների վարչության պետ Վահան Կաջայանը՝ հավելելով, որ կայուն էներգետիկայի զարգացման, վերականգնվող էներգետիկ համակարգերի ներդրման և էներգախնայողությանն ուղղված նախագծերը շարունակելու են մնալ Բիբլոս Բանկ Արմենիայի ուշադրության կենտրոնում։

«Արևային էներգետիկայում «Ա-Ս Էներջի» և «ՊրոմՍինթեզ» կայանները հանդիսանում են վերջին տեխնոլոգիաների և ինժեներական լուծումների իդեալական համադրություն: Նման ծրագրերը որպես շարժիչ ուժ են ծառայում ՀՀ մարզերի կայուն զարգացման համար։ Բացի արևային ներուժից, Հայաստանի Հանրապետության որոշ մարզեր ունեն նաև քամու էներգիայի մեծ ներուժ: Հուսով ենք, որ վերականգնվող էներգիայի ծրագրերը շարունակական բնույթ կկրեն, և երկրի էներգետիկ բալանսում դրանց չափաբաժինը գնալով կմեծանա»,- ասել է Օպտիմում Գրուպի զարգացման բաժնի ղեկավար Հովհաննես Թևոսյանը:

10 ՄՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ և 20 մլն կՎտժ-ից ավելի տարեկան արտադրությամբ «Ա-Ս Էներջի» և «Պրոմսինթեզ» արևային կայանների կառուցման աշխատանքներն իրականացրել է Օպտիմում Էներջի ՍՊԸ-ն։

«Պրոմսինթեզ» արևային կայանը Գեղարքունիքի մարզի առաջին կայանն է, որը կառուցվել է արհեստական բանականությամբ և արևին հետևող համակարգով, ինչը մաքսիմալ մեծացնում է կայանի արտադրողականությունը՝ ավելացնելով այն ավելի քան 18%-ով։

Վերականգնվող էներգիայի արտադրությունը դրական ազդեցություն կթողնի շրջակա միջավայրի վրա։ Ֆոտովոլտային կայանները կնվազեցնեն ածխաթթու գազի տարեկան արտանետումը 4,350 տոննայով, իսկ մեկ ժամում արտադրված էներգիան թույլ կտա սնուցել մոտ 70 փոքր գյուղ: 

Ծրագիրը կարևոր ներդրում ունի նաև համայնքների զարգացման գործում։ Ինչպես շինարարության ընթացքում, այնպես էլ շահագործման փուլում Աստղաձոր համայնքում ստեղծվել և ստեղծվում են նոր աշխատատեղեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Ամենաշատ