News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շվեդիան կկատարի ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Թուրքիայի հետ կնքած համաձայնագիրը մինչեւ վերջ, երկխոսության մեջ չի մտնի երկրում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության հետ, ասել է վարչապետ Ուլոֆ Քրիստերսոնը։

Շվեդիայի վարչապետ Ուլոֆ Քրիստերսոնը պաշտոնական այցով Թուրքիայում է։ Բանակցությունների հիմնական թեմաներն են լինելու ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթաժողովում ստորագրված համաձայնագրի կատարման ընթացքը, ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները, գլոբալ եւ տարածաշրջանային խնդիրները։

«Ես կցանկանայի տեղեկացնել, որ Շվեդիայի խորհրդարանը սկսել է աշխատանքը Թուրքիայի հետ միջխորհրդարանական «բարեկամության խմբի» ստեղծման ուղղությամբ։ Շվեդիան կկատարի հուշագիրը մինչեւ վերջ։ Շվեդիան երկխոսության մեջ չի մտնի «ՔԱԿ-ի հետ»,- Շվեդիայի վարչապետի խոսքերը մեջբերել է Star թերթը։

Ֆինլանդիան եւ Շվեդիան, Ուկրաինայում իրադարձությունների համատեքստում, մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին են հանձնել դաշինքին անդամակցելու հայտեր։ Սկզբում Թուրքիան արգելափակել էր այս հայտերի դիտարկման գործընթացը, բայց հունիսի 29-ին Թուրքիան, Շվեդիան եւ Ֆինլանդիան ստորագրել են հուշագիր անվտանգության ոլորտում, որը հաշվի է առնում Անկարայի բոլոր մտահոգությունները։ Թուրքիան, իր հերթին, հանել է առարկությունն այս երկու երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ։ Հոկտեմբերի 6-ի դրությամբ 30 երկրներից 28-ն արդեն, բացի Թուրքիայից եւ Հունգարիայից, դրական որոշում են ընդունել ՆԱՏՕ-ին այս հյուսիսային երկրների անդամակցության մասին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ վերջին տարիների պատմությունը խեղաթյուրում…
Ադրբեջանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին «նեղմիտ քաղաքական գործիչ» է անվանել 
Երեկոյան թողարկումը նվիրված է անձամբ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին և նրա խմբի հրապարակած զեկույցին...
ՆԱՏՕ-ն քննարկում է դաշինքի սահմանների մոտ հրթիռներ խփելու հնարավորությունը
ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է տարբեր հայեցակարգեր...
ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի ռմբակոծության մեկնարկից անցել է 25 տարի
Սերբիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել հիշատակի արարողություններ...
Թուրքիայի ԱԳՆ նախարարը եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն...
ՆԱՏՕ. Մենք անվերապահորեն դատապարտում ենք հարձակումը Մոսկվայում համերգի հանդիսատեսների վրա
Մենք անվերապահորեն դատապարտում ենք...
Ամենաշատ