News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սփյուռքահայերի 74 տոկոսը պատրաստ է Հայաստանում ներդրումներ անել։ Այս մասին այսօր Երևանում մեկնարկած «Այլընտրանքային ներդրումները Հայաստանում» երկօրյա միջազգային համաժողովի բացմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Մեր կառավարության նպատակն է փոխել տնտեսության կառուցվածքը և սպառման վրա հիմնված աճի մոդելից տեղափոխվել ներդրումների վրա հիմնված մոդելի՝ ընդհանուր ներդրումների ծավալը հասցնելով ՀՆԱ-ի 25 տոկոսին, օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը՝ ՀՆԱ-ի 6 տոկոսին և այլն»,– ասաց Քերոբյանը` վստահեցնելով, որ Հայաստանում ստեղծված են բոլոր պայմանները մասնավոր ներդրումային ֆոնդերի գործունեության համար։ Կառավարությունն էլ պատրաստ է ամեն կերպ օժանդակել այդ ֆոնդերի ձևավորմանը։

Համաժողովի կազմակերպիչներից Ալեքսանդր Շաղիկյանը հայտնեց, որ Հայաստանի ֆինանսական շուկան այսօր բաղկացած է շուրջ 10,3 մլրդ ԱՄՆ դոլարի վարկային ներդրումներից, 3,6 միլիարդ դոլարի պետական պարտատոմսերից, 1,1 միլիարդ դոլարի կորպորատիվ պարտատոմսերից, 670 միլիոն դոլարի թողարկված բաժնետոմսերից, իսկ մասնավոր կապիտալի ֆոնդերից տնտեսության մեջ տեղաբաշխված միջոցները 200 միլիոն դոլարից էլ պակաս են:

Շաղիկյանը նկատեց, որ ի տարբերություն Հայաստանի` զարգացած ֆինանսական համակարգեր ունեցող երկրներում մասնավոր կապիտալի ֆոնդերի վարկավորման և արժեթղթերի շուկաները համադրելի ծավալներ ունեն։

«Այս համաժողովի նպատակներից մեկն էլ այլընտրանքային ներդրումների առավել արագանցիկ աճին նպաստելն է, որը վերջնարդյունքում նպաստելու է տնտեսական աճին և հանրային բարիքի ստեղծմանը»,- ասաց Ալեքսանդր Շաղիկյանը:

«Այլընտրանքային ներդրումները Հայաստանում» երկօրյա միջազգային համաժողովին մասնակցում են ավելի քան 150 պատվիրակներ Հայաստանից, Միացյալ Նահանգներից, Միացյալ Թագավորությունից, Կուրասաոյից։

Երկօրյա աշխատանքային հարթակը մեկտեղել է ներդրողների, վենչուրային ընկերությունների, ֆինանսական կառույցների, մասնավոր ընկերությունների, կառավարությունների ու դիվանագիտական կառույցների ներկայացուցիչների։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ