News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միգրանտների ներհոսքը Հայաստան հիմնականում եղել է ԵԱՏՄ երկրներից, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունից։ Նոյեմբերի 8-ին Ազգային ժողովում՝ Պետաիրավական հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Հանրապետության միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը։

Սա, ինչպես նշեց  պաշտոնյան, իրենց թույլ է տալիս օգտվել աշխատանքային գործունեության իրականացման պարզեցված ռեժիմից։

«ԵԱՏՄ երկրներից միգրանտների համար աշխատանքի թույլտվության վերաբերյալ որեւէ փաստաթուղթ անհրաժեշտ չէ։ Նրանք եւ նրանց ընտանիքի անդամները Հայաստանում կարող են գտնվել ընդամենը աշխատանքային պայմանագրի հիման վրա։  ՌԴ քաղաքացիներրը Միգրացիոն ծառայության workpermit.am հարթակում ներկայացնում են իրենց աշխատանքային պայմանագիրը, անձը  հաստատող փաստաթուղթ եւ դրա հիման վրա ստանում են իրենց բնակության օրինականությունը հաստատող տեղեկանք», – պարզաբանեց Դավթյանը։

Ընդ որում հետագայում միգրանտները պետք է մասնակցեն համապատասխան քարտի ստացման գործընթացին։

Միգրացիոն ծառայության պետի տեղակալը նշեց նաեւ, որ քննարկվում է ԵԱՏՄ երկրների՝ աշխատանքային պայմանագիր չունեցող քաղաքացիների համար Հայաստանում 183 օրից ավելի գտնվելու թույլտվություն տրամադրելու ընթացակարգը պարզեցնելու հարցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ռուսաստանում կարծում են, որ ՀՀ վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի եւ ԵՀ նախագահի հանդիպումն ուղղված է Իրանի դեմ
Եռակողմ հանդիպումն ուղղված է Իրանի դեմ, կարծում են Ռուսաստանում...
Ամենաշատ