News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 24
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նոյեմբերի 7-9-ը աշխատանքային այցով գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետությունում:

Ֆինանսների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ ԻԻՀ նախագահի տեղակալ Մասուդ Միրքազեմի, ԻԻՀ ֆինանսների և տնտեսական հարցերով նախարար Էհսան Խանդուզիի և բարձրաստիճան մի շարք այլ պաշտոնյաների հետ:

Տիգրան Խաչատրյանի և Էհսան Խանդուզիի նոյեմբերի 8-ին կայացած հանդիպման ժամանակ երկուստեք կարևորվել են հարևան երկրների միջև տնտեսական մի շարք առաջնահերթյուններ, մասնավորապես` տարեկան 3 միլիարդ դոլարի առևտրի իրականացումը, ապրանքների փոխանակման ծավալը 5 միլիոն տոննայի հասցնելը, ինչպես նաև ֆինանսական, բանկային և առևտրային և մաքսային հարաբերությունների պարզեցումն ու զարգացումը:

Նախարար Խաչատրյանը ուրախությամբ նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած իր առաջին այցի ընթացքում ծավալվել են արդյունավետ և կառուցողական քննարկումներ: Իր խոսքում նախարարը կարևորել է Իրանի և Հայաստանի միջև համագործակցության շարունակական զարգացումն ու ամրապնդումը. «Իրանի և Հայաստանի տնտեսական ու քաղաքական հարաբերությունները տասնամյակների պատմություն ունեն: Ընթացող բոլոր բանակցությունների հիմքը երկու երկրների միջև այս երկարատև համագործակցությունն է, և Հայաստանի և Իրանի առևտրա-տնտեսական հարաբերությունների մակարդակը երեք միլիարդ դոլարի հասցնելու նպատակադրումը վկայում է այս գլխավոր հիմքերի մասին»։

Անդրադառնալով երկու երկրների միջև տնտեսական փոխանակումների ծավալի արձանագրված 25 տոկոս աճին, նախարարը ընդգծել է, որ  այս տարի երկու երկրների միջև փոխանակումների ծավալի աճը կկազմի ավելի քան 40 տոկոս։

Հանդիպման ժամանակ Էհսան Խանդուզին ընգծել է. «Իրանի կառավարությունը շատ լուրջ է հետևում հարևան երկրների վարած տնտեսական քաղաքականությանը՝ շեշտը դնելով Կովկասյան տարածաշրջանի վրա, և ես հուսով եմ, որ մեր երկրների միջև 3 միլիարդ դոլարի առևտուր իրականացնելու նպատակը, որն արծարծվել է Իրանի նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման ժամանակ, իրականացվելու է հենց այս կառավարության օրոք»։

Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում է նաև հանդիպում ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակի վերջին զարգացումները
Մարտի 22-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ կայացել են...
ԱԽ քարտուղարը Իրանի փոխարտգործնախարարին է ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին եւ Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը
Կարեւորվել են տարածաշրջանային անվտանգությունը, կայունությունն ու խաղաղության ապահովումը...
«Այս պահին կենտրոնանում ենք եղած օրակարգի վրա». ԱԳ փոխնախարարը՝ Իրանի հետ ռազմական համագործակցության հեռանկարի մասին
Հայ-իրական օրակարգը վերջին տարիներին ընդլայնվել է…
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին
Հարևան Իրանի Իսլամական Հանրապետության համար գալիք տարին թող նշանավորվի խաղաղությամբ և նոր ձեռքբերումներով...
Իրանի փոխարտգործնախարարն ազդարարել է Երեւան կատարելիք այցի մասին
Ալի Բագերին ազդարարել է Երեւան կատարելիք այցի մասին...
Այս տարի նոր վերելք կհաղորդենք հայ-իրանական օրակարգին. Փաշինյանը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին իրանական ամանորի՝ Նոուրուզի կապակցությամբ։ Մաղթում եմ, որ գալիք…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ