News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պեմզաշեն բնակավայրի տներից մեկում մահացած հայտնաբերված իր անչափահաս երեխաների հետ սպանված հայտնաբերված 31-ամյա կինն աշխատում էր տեղի պոլիկլիկայում որպես օպերատոր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պեմզաշենի վարչական ղեկավար Աղասի Վարդանյանը։

«Ընտանիքն ապրում էր երեքով։ Տղան 12 տարեկան էր, դուստրը՝ 8։ Ընտանիքի հայրն աշխատում է Ռուսաստանում, ժամանակ առ ժամանակ վերադառնում է։ Շատ հանգիստ, նորմալ ընտանիք էր։ Մենք երբեւէ այդ տնից բարձր ձայներ չենք լսել։ Չեմ կարծում՝ թշնամի են ունեցել։ Այս պահին գյուղում դեռ ոչ մի վարկած չի շրջանառվում։ Բոլորս շոկի մեջ ենք»,- նշեց Վարդանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն բնակավայրի տներից մեկում սպանված են հայտնաբերված 31-ամյա կինը եւ նրա երկու անչափահաս երեխաները։ Նրանց մարմինների վրա հայտնաբերվել են սուր կտրող-ծակող գործիքի հարվածի հետքեր։

Նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասով(սպանություն) եւ նույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ (անչափահասի սպանություն) կետով։

 31-ամյա կինը եւ իր անչափահաս երեխաները սպանվել են․ նրանց մարմինների վրա կան սուր կտրող-ծակող գործիքի հարվածի հետքեր

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Ամենաշատ