News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), շարունակում են հետևողական լինել էկոհամակարգի պահպանման հարցում: Տարիների գործընկերները զգալի հաջողություն են արձանագրել իրականացրած ծրագրերի արդյունքում: Կազմակերպությունների ղեկավարները հերթական շրջայցով եղել են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (CWR), որը մասնավոր պահպանվող առաջին տարածքն է Հարավային Կովկասում:

Շուրջ երկու տասնամյակ իրականացված հետևողական ու նվիրված աշխատանքը ցանկալի արդյունք է տվել: 300 հեկտար փոքր, բայց կարևոր հողատարծքից հիմք դրված կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն այժմ Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունը ներկայացնող 30 000 հեկտար ապաստարան է: Հերթական ծառատունկը ոչ միայն հաջողված գործընկերության շարունակության խորհրդանիշ է դարձել, այլև՝ էկոկրթական ծրագրի կարևոր բաղադրիչ: Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, տարիներ շարունակ իրականացվել  է ծառատունկ, ստեղծվել են էկոկրթական ակումբներ, կազմակերպվել բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը միտված տեղեկատվական արշավներ:

«Որևէ ծրագրում կրթական բաղադրիչի առկայությունը երաշխավորում է երկարաժամկետ հաջողություն: Վաղվա սերունդը պետք է հնարավոր խնդիրների լուծմանը պատրաստ լինի ոչ թե դրանց առճակատվելուց հետո, այլ՝ միշտ: Երկրի էկոհամակարգի պահպանումը պետք է լինի յուրաքանչյուրի գիտակցված ընտրությունը: Ի վերջո, եթե մենք խոսում ենք առողջ ապրելակերպի մասին՝ ջանքեր պետք է գործադրենք այդ միջավայրի ձևավորման համար: Վիվա-ՄՏՍ-ն այդ արժեհամակարգի կրողն է՝ իր աշխատակիցների և բաժանորդների գիտակցված ընտրության և նվիրման շնորհիվ»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Շրջայցի հաջորդ վայրը եղել է տարածքում ստեղծված ջերմատունը, որտեղ անտառվերականգնման նպատակով աճեցվում են բնիկ ծառատեսակներ: Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (CWR), առանձնահատուկ նշանակություն ունի Վայրի կենդանիների փրկարար կենտրոնը (WRC): Հենց այստեղ են հիմնադրամի ջանքերով անազատության դաժան պայմաններից փրկված արջերը վերականգնվում և հարմարեցվում վայրի բնություն ազատ արձակվելուն/վերադառնալուն կամ իրենց հետագա կյանքը վայրի բնությանը մոտ պայմաններում անցկացնելուն։

«Ոչ մի բնագավառում այդքան շատ հետադարձ էներգիա հնարավոր չէ ստանալ, որքան՝ բնապահպանության: Որովհետև տեսնում ես իրենց ներուժն ու եռանդը նվիրաբերած մարդկանց աշխատանքի արդյունքը. բնականոն, օրգանիկ ձևով աճող անտառներ, ապահով կենդանիներ: Հաջողության ճանապարհը բավականին երկար է եղել: Շատ կարևորում եմ Վիվա-ՄՏՍ-ի ներկայությունը մեր նախագծերում։ Շուտով նշելու ենք հիմնադրամի քսանամյակը: Հենց առաջին քայլերից, կազմակերպությունը եղել է մեր կողքին, և երբ եկանք այս տարածք, ոչինչ չկար: Այս ծառերի փոխարեն ամայի տարածք էր: Չկային այն միջոցները, որոնք կարող էին արջերին փրկել, որոնց շնորհիվ անտառապահները կկարողանային վայրի կենդանիների տեղաշարժն ու որսագողությունը կանխող մշտադիտարկումն իրականացնել: Համագործակցության արդյունքում, հիմնադրամը ստեղծել է կայուն կառավարվող մոդել: Այդ ամենն այն կազմակերպության  շնորհիվ, որը հավատաց մեր երազանքին, եղավ մեր կողքին և ում հետ մենք մինչև այսօր շարունակում ենք հաջողությամբ համագործակցել»,- ասել է Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Գործընկեր կազմակերպության ղեկավարները հետևել են էկոակումբի դասընթացներից մեկին, ինչպես նաև տարածքում տեղադրված թակարդ-տեսախցիկների աշխատանքին: Կենդանիների մշտադիտարկումն իրականացվում է հենց դրանց միջոցով. հստակ կոորդինատներով՝ առցանց փոխանցվող տվյալների շնորհիվ: CWR տարածքում տեղադրված թակարդ տեսախցիկները Հայաստանի բնաշխարհի և կենդանական աշխարհի պահպանման գործում կարևոր արդյունք արձանագրել էին դեռ 2013 թվականին. դրանք ֆիքսել էին հայտնի եռոտանի  հովազին, իսկ ավելի ուշ՝ վերջերս, Նովա անունով հովազին։

v1.JPG (129 KB)

v2.JPG (212 KB)

v4.JPG (229 KB)

v5.JPG (210 KB)

v6.JPG (149 KB)

v7.JPG (146 KB)

v8.JPG (147 KB)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Ամենաշատ