News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 10
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը

Ղազախստանը մտադիր է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով 1,5 մլն տոննա նավթ առաքել։ Առաքումները կսկսվեն 2023 թվականի հունվարի 1-ից։ Այս մասին հայտարարել է Ղազախստանաի վարչապետ Ալիխան Սմայիլովը։

«Մենք պայմանավորվել ենք  Բաքու-Թբիլիսի-Ջեյհանով հաջորդ տարվա հունվարի 1-ից 1,5 մլն տոննա նավթ առաքել»,-ասել է Սմայիլովը։

Նրա խոսքով՝ հետագայում իշխանությունը մտադիր է ավելացնել այդ ուղղությամբ մատակարարումների հզորությունները ավելի քան չորս անգամ: Մոտ ապագայում նախատեսվում է հասնել մոտ 6-6,5 մլն տոննա նավթի առաքման մակարդակին։

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի ընդհանուր երկարությունը 1768 կիլոմետր է, որից 443 կիլոմետրն անցնում է Ադրբեջանի, 249 կիլոմետրը՝ Վրաստանի, 1076 կիլոմետրը՝ Թուրքիայի տարածքով։ Կառուցումը սկսվել է 2003 թվականի ապրիլին, իսկ նավթի ներմղումը՝ 2005 թվականի մայիսի 18-ին։ Ներմղման հզորությունը կազմում է օրական 1,2 մլն բարել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պուտինը կոչ է արել ակտիվորեն զարգացնել «Պատրաստված է ԱՊՀ-ում» ապրանքանիշը և մեծացնել համագործակցությունը տարածաշրջանում
Անհրաժեշտ է ավելի ակտիվորեն զարգացնել արդյունաբերական համագործակցությունը, ստեղծել նոր համատեղ...
3-4 տարի հետո Հայաստանը էլեկտրաէներգիայի 25 տոկոսը կստանա արեւից. Հայկ Հարությունյան  
Հարցին, թե որքանով է Հայաստանն այժմ օգտագործում իր ներուժը արեւային էներգետիկայի ոլորտում, Հարությունյանը ․․․
Հայաստանը տարածաշրջանային յուրօրինակ էներգետիկ հանգույց կարող է դառնալ. Փաշինյան
Ելնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններից՝ մեզ անհրաժեշտ է նոր մոտեցում էներգետիկ...
Սաուդյան Արաբիայի արքայազնը ԱՄՆ-ին սպառնացել է հետեւանքներով՝ ի պատասխան Էր Ռիադին պատժելու որոշման. WP
Սպառնալիքներ ԱՄՆ-ին Սաուդյան Արաբիայի արքայազնից...
Նավթն էժանացել է
Ուրբաթ առավոտյան նավթն էժանացել է...
Sputnik Արմենիա. Հայաստանը կարող է էներգետիկ նախագծեր իրականացնել Իրանի և Վրաստանի հետ. ԵԶԲ ներկայացուցիչ
Եթե ​​երկու երկրների հետ պայմանավորվածություն լինի, ապա այս ՊՄԳ-ն կարող է կայանալ նաեւ Հայաստանում...
Ամենաշատ