News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսրայելա-թուրքական հարաբերություններն առանձնանում էին ռազմական բաղադրիչով, որի շրջանակում համագործակցությունը շատ բարձր մակարդակով էր զարգանում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արեւելագետ Ռուբեն Մելքոնյանը:

Մեկնաբանելով Թուրքիայի կողմից Իսրայելում իր դեսպանին հետ կանչելու փաստը` Մելքոնյանը նշեց, որ երկու երկրների միջեւ վերջին շրջանի լարվածությունը շատերի համար անհամոզիչ էր թվում, քանի որ համագործակցությունը շարունակվում էր նախկին տեմպով, եւ թվում էր, թե դա հերթական խաղն է:  Նրա խոսքով` Մերձավոր Արեւելքի իրադարձությունների համատեքստում Թուրքիայի համար կարեւոր խնդիր է դիրքերի ամրապնդումը եւ տարածաշրջանում անվիճելի առաջնորդ դառնալը: «Ուստի տվյալ համատեքստում այսպիսի զոհաբերությունը Թուրքիայի պետական մեքենայի կողմից հաշվարկված  եւ արդարացված է»,- նկատեց Մելքոնյանը:

Նրա խոսքով` առաջին պլան են դուրս գալիս Իսրայելի պատասխան քայլերը եւ, ակնհայտ է, որ խոսվելու է  Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման մասին:  «Սակայն կարծում եմ, մենք պետք է ավելի զուսպ մոտենանք դրան, քանի որ եթե Իսրայելը գնա այդ քայլին, ապա` ոչ մարդկության դեմ կատարված հանցագործության փաստը ճանաչելու անկեղծ ցանկությունից, այլ ելնելով քաղաքական իրավիճակի փոփոխությունից»: Պատասխանելով իրավիճակի համատեքստում քրդական գործոնի մասին հարցին` Մելքոնյանը կարծիք հայտնեց, որ այդ վարկածը չի կարելի անհիմն կամ երկրորդական համարել, «թեեւ Իսրայելի աջակցության փաստեր չկան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ