News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունները դրական կլինեն, եթե կարգավորվեն Երեւանի եւ Բաքվի հարաբերությունները, առայժմ դրական պատկեր չկա, ասել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։

«Հայկական կողմի հետ մեր վերջին հանդիպումը եղել է Պրահայում, մենք նրանց բաց ասացինք. եթե  դուք (Հայաստանը) դրական հուն ուղղեք հարաբերություններն Ադրբեջանի հետ, ապա Թուրքիայի հետ հարաբերությունները եւս կընթանան դրական ուղղությամբ։ Մենք Երեւանից դա ենք սպասում։ Առայժմ նման պատկեր չկա։ Ամեն բան կախված է Հայաստանի ղեկավարությունից։ Մենք թշնամիներ չենք ցանկանում, այլ բարեկամներ»,- ասել է լրագրողներին Էրդողանը Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում, Սամարղանդ թռչելուց առաջ։

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել էր, որ պատրաստ է հանդիպել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, բայց ամսաթվի հարցում որոշակիություն առայժմ չկա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Թուրքիայի հետ հարաբերություններում սպասման մեջ ենք. սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի. Փաշինյան
Վարչապետն անդրադարձավ նաև սոցիալ-հոգեբանական մի նրբության. «Շատ կարևոր է արձանագրել, որ ես հիմա խոսում եմ Հայաստան-Թուրքիա, ոչ թե հայ...
Թուրքիան կարող է անվերջ պայմաններ պարտադրել Հայաստանին. փորձագետ
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները մի քանի տարի է՝ չեն աշխատում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ...
Ամենաշատ