News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

WikiLeaksWorley Parsons միջազգային կոնսորցիումը Հայաստանի կառավարությանը խորհուրդներ չի տվել հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի համար ռուսաստանյան ԱԷԿ- 92 ռեակտոր տեղակայելու վերաբերյալ:  Այս մասին, ինչպես նշվում է WikiLeaks-ի հերթական հրապարակման մեջ,  ասել է ընկերության ներկայացուցիչը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տնտեսական դեպարտամենտի ներկայացուցիչների հետ զրույցում:Ավելի վաղ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, թե կոնսորցումը հավանություն է տվել ռուսաստանյան ռեակտորի տեղակայմանը:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան այս փաստաթուղթը պատրաստվել է 2009թ. նոյեմբերին:«Ամենաշատը, որ ասվել է, այն է, որ ռեակտորի այդպիսի տեսակը կարող է  ընդունվել քննարկման մինչեւ տեխնիկատնտեսական հիմնավորումների ավարտը:  Ընկերության ներկայացուցիչը նաեւ նշել է, որ այդ հարցով հրապարակային հայտարարություններ չեն արվել` ի տարբերություն  ռուսաստանյան մամուլի հայտարարությունների»,-ասվում է փաստաթղթում:

Միաժամանակ դրանից մի քանի ամիս առաջ նմանտիպ հանդիպման ժամանակ Worley Parsons-ի ներկայացուցիչները նշել են, որ Հայաստանն արդյունքում որոշում կկայացնի արեւմտյան վերահսկողության մեխանիզմներով ռուսաստանյան ռեակտորի օգտին: Ընկերության ներկայացուցիչները միաժամանակ բարձր են գնահատել ռուսաստանյան ռեակտորային տեխնոլոգիաների ներկայիս որակը:

Հիշեցնենք, որ  Worley Parsons-ն ընտրվել էր միջազգային մրցույթի արդյունքնում` շինարարության տեխնիկատնտեսական հիմնավորումները կազմելու համար: Շինարարության կառավարման նպատակով հայ-ռուսական համատեղ ընկերություն սետեղծելու մասին որոշումը ՀՀ կառավարության կողմից ընդունվել էր 2009թ. դեկտեմբերին: Ընկերության բաժնետոմսերի 25-ական տոկոսը վերապահվել է ՀՀ կառավարությանը եւ ռուսաստանյան պետական «Ատոմստրոյէքսպորտ» ընկերությանը, մնացած բաժնետոմսերը նախատեսված են պոտենցիալ ներդրողների համար: Շինարարության հիմնական կապալառուն էր հաստատվել «Ատոմստրոյէքսպորտ» ընկերությունը:ԱՄՆ դեսպանատան փաստաթղթում նշվում է, որ «Ատոմստրոյէքսպորտ» ընկերության մասնակցությունը թե որպես կապալառու, թե որպես շինարարության մասնակից, հղի է շահերի բախումով: Նախ եւ առաջ, ընկերությունը «շինարարության համար կվարձակալի ինքն իրեն», երկրորդ` ֆինանսական վնասների պարագայում  ընկերությունը կտուժի միայն իր ակցիաների համամասնությունների չափով, իսկ բոլոր ծախսերը, որոնք նրան կհատկացվեն, ինքնուրույն կվերահսկի: Դա կարող է անկանխատեսելիորեն մեծացնել աշխատանքների արժեքը:«Փորձագետները նաեւ տարկուսանք են հայտնում այն առիթով, թե ինչու կառավարությունը շտապեց համաձայնագիր կնքել մինչեւ տեխնիկատնտեսական հիմնավորումների ավարտը` կասկած հայտնելով,  թե նման պայմանները կարող են համարժեք փոխանակում լինել գազի սակագնի զեղչերի դիմաց, ինչի մասին հայտարարվել է այս տարի»,-նշվում  է փաստաթղթում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ