News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Նախօրեին Պեմզաշեն բնակավայրի տներից մեկում սպանված հայտնաբերված 31-ամյա կնոջ ամուսինը Ռուսաստանից վերադարձել է գյուղ։ Այս մասին Պեմզաշենից հաղորդում է NEWS.am–ի թղթակիցը։

Երեկ՝ նոյեմբերի 8–ին, իրենց տանը մահացած վիճակում հայտնաբերվել էին նաեւ 31-ամյա կնոջ երեխաները։ Տղան 8 տարեկան էր, 3–րդ դասարանի աշակերտ, իսկ դուստրը՝ 12 տարեկան, 7–րդ դասարանի աշակերտուհի։ Նրանք սովորում էին տեղի միջնակարգ դպրոցում։

NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հարեւաններն ու դպրոցի ուսուցիչները պատմել են, որ իրենք այսօր հարցաքննվել են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

Հարեւանների խոսքով՝ սպանված կնոջ ընտանիքը նորմալ ապրող, հանգիստ ընտանիք է եղել։ Հարեւանները սպանված կնոջ ամուսնուն նույնպես դրական են բնութագրել, նշել, որ հնարավոր չէր, որ ամուսինը Ռուսաստանում այնպիսի խնդիրներ ունենար, որ փորձեին Հայաստանում իր ընտանիքից հաշվեհարդար տեսնել։

Սպանված կնոջ հարազատներից մեկը պատմել է, որ գյուղացիներից մեկին պոլիկլինիկայից թուղթ է հարկավոր եղել, գնացել է սպանված կնոջ տուն, որը պոլիկլինիկայի օպերատորն էր, մի քանի անգամ զանգահարել է, չի պատասխանել, ապա չի արձագանքել նաեւ դռան զանգերին, ինչից հետո էլ հարեւանները անհանգստացել են ու ահազանգել ԱԻՆ։ Փրկարարների ժամանելուն պես բացել են տան մյուս դուռը ու սպանված հայտնաբերել մորն ու նրա երկու զավակներին։

«Երկուսն էլ իմ լավ աշակերտներն էին, սովորող, պարտաճանաչ։ Օրինակելի ընտանիքից էին, համեստ, շնորհքով։ Ուսումնական պրոցեսին միշտ պատրաստ էին։ Սպանության նախորդ օրը ներկա են եղել բոլոր դասաժամերին, արտառոց որեւէ բան չի նկատվել որեւէ մեկի մոտ։ Երեկ, երբ նրանք չեն եկել դասին, դասղեկները զանգել էին մայրիկին, որը չի պատասխանել զանգերին։ 12–ի կողմերն արդեն լսել ենք դեպքի մասին»,–  NEWS.am–ի հետ զրույցում պատմեց Պեմզաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Լյովա Նազարեթյանը։ 

Նախօրեին հայտնել էինք, որ Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն բնակավայրի տներից մեկում սպանված են հայտնաբերված 31-ամյա կինը եւ նրա երկու անչափահաս երեխաները։ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի եւ Անիի քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով եւ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գլխավոր դատախազությունն այսօր մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից։ Դեպքի վայրի զննությամբ` նշված տան ննջասենյակի մեկտեղանի մահճակալին հայտնաբերվել է արական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը եւ ոտքերը կապած վիճակում, նույն ննջասենյակի հատակին հայտնաբերվել է իգական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հետին մակերեսին եւ որովայնի հատվածներում կտրած-ծակած վերքերով, իգական սեռի դի՝ որովայնի եւ կրծքավանդակի հատվածներում ու կրծքավանդակի հետին մակերեսին կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը հետնամասում թելով կապված վիճակում:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, հարցաքննվել են վկաներ, որոշումներ են կայացվել Զ.Մ.-ին, Կ.Մ.-ին եւ Ս.Մ-ին տուժող ճանաչելու մասին:

Կատարվում են անհետաձգելի քննչական, վարութային այլ գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, հանցանքը կատարած անձի /անձանց/ ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգողական...
«Ով է անմեղ մարդկանց «գլխին գործ սարքում». «Մեդլայնի» գործով «Թոքաբանության ազգային կենտրոնի» բաժնի վարիչն արդարացվել է
Գրառումնս ընդունել, որպես հաղորդում հանցագործության մասին...
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց…
Ճապոնիայում կարմիր բրնձի սննդային հավելումներ ընդունելուց հետո 680 մարդ ցանկություն է հայտնել բժշկի դիմել
Այս պահին գիտենք, որ 114 մարդ հոսպիտալացված է...
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագները
Մարտի 11-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ծառայելիս…
Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդուն մեղադրանք է առաջադրվել
Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նշված դեպքերի և դրանց նպաստած բոլոր հանգամանքները...
Ամենաշատ