News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է Մոլդովային 250 միլիոն եվրոյի աջակցության փաթեթի մասին, որպեսզի օգնի երկրին հաղթահարել ձմեռային ծանր էներգետիկ ճգնաժամը, հայտնում է AP-ն։

Նա հայտնել է, որ Մոլդովան ԵՄ-ից 100 միլիոն եվրո դրամաշնորհ եւ նույնքան վարկ կստանա, որպեսզի երկիրը կարողանա այս ձմռանը՝ հունվարի 1-ից բավարարել գազի իր կարիքները։ Նա ասել է, որ հավելյալ 50 միլիոն եվրո կուղղվի երկրի ամենախոցելի քաղաքացիների օգնությանը:

«Մոլդովայի Հանրապետության հետ Եվրոպական համերաշխությունն անսասան է»,- ասել է ֆոն դեր Լյայենը՝ նախագահ Մայա Սանդուի հետ հանդիպումից հետո Քիշնեւում կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք ձեզ վստահեցնում ենք, որ կանենք ամեն ինչ, որպեսզի օգնենք ձեզ հաղթահարել այս ճգնաժամը»։

Մոտ 2,6 միլիոն բնակչություն ունեցող Մոլդովան լիովին կախված է Ռուսաստանից բնական գազի մատակարարումներից։ Սակայն Ռուսաստանը վերջին շաբաթներին երկու անգամ կրճատել է գազի մատակարարումները՝ ձմռանն ընդառաջ աննախադեպ էներգետիկ ճգնաժամ հրահրելով:

Սանդուն ասել է, որ մատակարարումները կրճատելու Մոսկվայի որոշումը հավասարազոր է «քաղաքական շանտաժի», իսկ տնային տնտեսությունների էլեկտրաէներգիայի սակագները վերջին տարվա ընթացքում աճել են վեց անգամ՝ աճող գնաճի ֆոնին: «Մենք բախվում ենք վերջին երեք տասնամյակի ամենավատ էներգետիկ ճգնաժամին»,- ասել է Սանդուն: «Ճգնաժամ, որի դեպքում էներգետիկ ռեսուրսներն օգտագործվում են որպես զենք ժողովրդավարության դեմ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ